Երևանի «Արարատի» նորեկ Արթուր Դանիելյանն առաջին հարցազրույցն է տվել նոր թիմ տեղափոխվելու հետո.
«Տպավորությունները շատ մեծ են: Մթնոլորտը շատ լավ է: Տղաների հետ ծանոթ եմ: Մարզիչների հետ արդեն ծանոթացել եմ: Ընդհանուր ամեն ինչ նորմալ է: Մարզիչների հետ խոսել եմ և իրենց խաղային փիլիսոփայությունն ինձ ավելի է դուր գալիս: Գիտեմ, «Արարատն» ամբիցիոն թիմ է և կարծում եմ, որ կդառնանք չեմպիոն»,-ասել է Դանիելյանը:
Հիշեցնենք, որ 22-ամյա հայ պաշտպանը «Արարատ» է տեղափոխվել «Արարատ-Արմենիայից»:
«Արարատի»