Իտալական «Ռոմայի» տնօրեն Մորգան դե Սանկտիսը լուրջ վնասվածքներ է ստացել ավտովթարում, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
43-ամյա Դե Սանկտիսը վիրահատության է ենթարկվել, որի ընթացքում բժիշկները հեռացրել են նրա փայծախը:
Բացի այդ, նա մեջքի և կողոսկրերի բազմաթիվ վնասվածքներ ունի:
Նշվում է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել և Դե Սանկտիսն այժմ գիտակցության է եկել:
Հիշեցնենք, որ նախկին դարպասապահը նաև հանդես է եկել ՝ «Յուվենտուսում», «Սևիլյայում», «Նապոլիում» և «Ուդինեզեում»: