Հունվարի 4-ին Բիլբաոյի «Աթլետիկը» հաայտարարեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Մարսելինոյին նշանակելու մասին։
Ինչպես հայտնի էր դարձել՝ Մարսելինոն թիմի մարզչի պաշտոնում միակ թեկնածուն չէր։ «Աթլետիկը» լրջորեն դիտարկել է Էռնեստո Վալվերդեի վերադարձը, որը 2003-2005 և 2013-2017 թվականներին արդեն գլխավորել էր թիմը։
Mundo Deportivo-ի հաղորդմամբ՝ իսպանացի մասնագետը մերժել է Բիլբաոյի թիմի առաջարկը։ Վալվերդեն մոտ ժամանակներս չի պլանավորում վերադառնալ մարզչական գործունեությանը։ Հիմա մասնագետը վայելում է հեծանվասպորտը և միայն շատ շահավետ առաջարկի դեպքում է պատրաստ վերադառնալ աշխատանքի։