«Ինտերը» միացել է Իտալիայի հավաքականի նախկին խաղացող Գրացիանո Պելլեի համար պայքարին։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ 35-ամյա ֆուտբոլիստը, որը ազատ գործակալի կարգավիճակով է, նաև ԱՊԼ թիմերից է առաջարկներ ստացել։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրա ծառայություններով հետաքրքրվում է նաև «Յուվենտուսը»։
Պելլեի վերջին թիմը եղել է «Շանդուն Լունենը»։