Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է «Ռոմայի»՝ Ա Սերիայի ընթացիկ առաջնության «անհատական լավագույն ելույթ» մրցանակը:
Հայ կիսապաշտպանը լավագույնն է ճանաչվել «Ջենոայի» դեմ խաղում հեթ-տրիկի շնորհիվ:,
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել էր «Ռոմայի»՝ դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ:
Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 14 խաղի և դարձել 7 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ: