Լա լիգայի 16-րդ տուրում «Բարսելոնան» ոչ-ոքի (1-1) ավարտեց «Էյբարի» հետ հանդիպումը:
15 խաղում կատալոնական ակումբը 25 միավոր է հավաքել, ինչը 2003/04 մրցաշրջանից հետո ակումբի վատագույն ցուցանիշն է: Այս մասին հաղորդում է Gracenote Live-ի ֆեյսբուքյան էջը:
Այդ մրցաշրջանում Ֆրանկ Ռայկարդի սաները 15 խաղից հետո 20 միավոր էին վաստակել: Հարկ է նշել, որ 2003/04 մրցաշրջանում թիմը առաջնության ավարտին 38 խաղում վաստակած 72 միավորով 2-րդ տեղը զբաղեցրեց: