«Ռեալի» ղեկավարությունը չի պատրաստվում տրանսֆերներ իրականացնել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հաղորդում է AS-ը։
Հաղորդվում է, որ «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գոհ է ներկայիս կազմից ու որևէ նոր ֆուտբոլիստի ձեռքբերման խնդրանքով չի դիմելու ակումբի ղեկավարությանը։
«Ռեալը» մտադիր է ակտիվանալ տրանսֆերային շուկայում ամռանը։
Նաև հաղորդվում է, որ «Ռեալը» չի պատրաստվում ձմռանը բաժանվել իր ֆուտբոլիստներից։ Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Զիդանն ասել է, որ իր ցանկությունն է, որ թիմի բոլոր ֆուտբոլիստները մնան, քանի որ նրանք լավագույնն են։
Ակումբը բաց չի թողնելու նաև Մարսելոյին ու Լուկա Յովիչին։ «Ռեալի» մարզչական շտաբը գտնում է, որ այսպիսի խիտ օրացույցով օգտագործելու են բոլոր ֆուտբոլիստներին։
«Ռեալը» 2-րդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 15 խաղից հետո վաստակած 32 միավորով։