«Մանչեսթր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է բավականին խոշոր գումար տրամադրել գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերին՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի կազմը ամրապնդելու համար, այդ մասին հայտնում է Express-ը:
Ըստ աղբյուրի, մանչեսթրյան ակումբի տրանսֆերային գլխավոր նպատակներն են Դորտմունդի «Բորուսիայի» անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն, «ՌԲ Զալցբուրգի« նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը և «Ատլետիկոյի» կիսապաշտպաշտպան Սաուլը:
Ամենայն հավանականությամբ, որ ՄՅՈւ-ն կկարողանա ձեռք բերել այդ եռյակից առավելագույնս երկուսին, քանզի այդ ֆուտբոլիստներից յուրաքանչյուրի տրանսֆերային արժեքը տատանվում է մոտավորապես 100 մլն եվրոյի սահմաններում: