Դեկտեմբերի 28-ին կկայանա ՀՖՖ հերթական՝ 20-րդ ժողովը: Այն կմեկնարկի 13:00-ին և ուղիղ եթերում կհեռարձակվի ՀՖՖ ֆեյսբուքյան պաշտոնական էջով և Youtube-ի ալիքով, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները, ինչպես նաև այն հանգամանքը, որ այս տարվա ժողովը հերթական է և ընտրական չէ (ժողովից հետո չի լինելու նախագահի հանդիպում կամ բրիֆինգ լրագրողների հետ), այս անգամ մեդիայի ներկայացուցիչները ներկա չեն լինի ժողովին:
Ժողովի ավարտից հետո, կարգի համաձայն, տարեկան բոլոր հաշվետվությունները կհրապարակվեն ՀՖՖ պաշտոնական կայքում: