«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը ապաքինվել է վնասվածքից և մոտ ժամանակներս կարող է դաշտ վերադառնալ։
Լրագրող Արանկա Ռոդրիգեսը տեղեկացնում է, որ Լա լիգայի առաջիկա տուրում «Էլչեի» դեմ խաղում բելգիացի խաղացողը կարող է դաշտ վերադառնալ։
Ազարը «Գրանադայի» դեմ խաղում «արքայական» ակումբի պահեստային նստարանին էր, սակայն դաշտ դուրս չեկավ։
Ընթացիկ մրցաշրջանում Ազարը մասնակցել է 6 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ։