Դեկտեմբերի 23-ին 73 տարեկան հասակում կյանքից հեռացավ «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրիասյանը:
Երեկ հայկական ֆուտբոլի վետերաններն ու ոլորտի այլ ներկայացուցիչները ծաղկեդրում կատարեցին Արկադի Անդրեասյանի արձանի մոտ:
Խաղընկերների խոսքով՝ Անդրեասյանն աչքի էր ընկնում բացառիկ մարդկային որակներով և մտքի ճկունությամբ։
«Արկադին մեծ օրինակ էր բոլորի համար։ Նա այն լիդերներներից էր, որ խաղադաշտում ներդնում էր ամեն ինչ՝ հանուն թիմի, հանուն հաղթանակի ու երկրպագուների։
Նա հոյակապ ֆուտբոլիստ էր, հայկական ֆուտբոլում՝ լավագույնը։ Սա մեզ համար իսկապես մեծ ցավ է։ Ափսոսում եմ, որ ԱՄՆ-ում գտնվելուս պատճառով չհասցրի իր հետ շատ ժամանակ անցկացնել։
Մենք հպարտ ենք նրանով. Անդրիասյանը միշտ կմնա մեր սրտերում»,-Անդրիասյանին նվիրված իր խոսքում ասաց «Արարատում» նրա խաղընկեր Սերգեյ Բոնդարենկոն:
Հիշեցնենք, որ լեգենդար ֆուտբոլիստի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ են հղել ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն, ՀՖՖ-ն և ֆուտբոլային աշխարհի այլ ներկայացուցիչներ։