Չորեքշաբթի, դեկտեմբերի 18-ին, կայացավ Լա Լիգայի 10-րդ տուրի «Բարսելոնա» — «Ռեալ» հետաձգված հանդիպումը: Հանդիպումը կայացավ «Կամպ Նոուում» և ավարտվեց 0-0 հաշվով:
Կատալոնացիների կիսապաշտպան Անսու Ֆատին 83-րդ րոպեին փոխարինեց Անտուան Գրիզմանին: Այսպիսով, Ֆատին դարձավ Էլ Կլասիկոյի ամենաերիտասարդ դեբյուտանտը 1941-ի հոկտեմբերից ի վեր: Հանդիպման պահին նա 17 տարեկան էր և 48 օրական:
Ռեկորդը պատկանում է «Բարսելոնայի» խաղացող Վիսենտե Մարտինեսին, ով իր նորամուտը նշեց Էլ Կլասիկոյում 16 տարեկան հասակում և 278 օր: