«Աթլետիկոն» պահպանեց առաջատարությունը Լա լիգայում՝ չնայած «Ռեալի» հաղթանակին «Գրանադայի» նկատմամբ (2-0):
Դիեգո Սիմեոնեի թիմը առաջին տեղում է Սուրբ Ծննդին: Կաթոլիկները Սուրբ Ծնունդը նշում են դեկտեմբերի 25-ին: Մադրիդյան թիմը 32 միավոր ունի 13 խաղից հետո: Ակումբը մրցաշրջանի այս հատվածում առաջատար է 25 տարվա մեջ առաջին անգամ:
14 տարվա ընթացքում առաջին անգամ Սուրբ Ծննդին Լա լիգայում առաջատար չեն «Ռեալից», կամ «Բարսելոնայից» ինչ-որ մեկը: 2006 թվականին Սուրբ Ծնունդին առաջատարը «Սևիլիան» էր: