ՀՖՖ-ն ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ նվիրված «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրիասյանի հիշատակին:
Հիշեցնենք, որ լեգենդար ֆուտբոլիստը կյանքից հեռացել է դեկտեմբերի 23-ին 73 տարեկան հասակում:
Լեգենդար խաղացողը «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր, ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ։
Մարզչական կարիերայի ընթացքում էլ երկար տարիներ աշխատել է «Արարատում»։