«Ինտերը» կարող է թիմի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենին փոխանակել «Արսենալի» կամ «Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստների հետ:
Tuttosport-ը տեղեկացնում է, որ ակումբի ղեկավարությունը դիտարկում է դանիացի ֆուտբոլիստին ՊՍԺ-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսի, կամ էլ «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջակայի հետ փոխանակելու տարբերակը:
Ավելի վաղ Էրիկսենի ծառայություններով հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդը»: