Իսպանիայի Պրիմերայի 10-րդ տուրից հետաձգված Էլ կլասիկոն «Բարսելոնայի» ու Մադրիդի «Ռեալի» միջև կկայանա վաղը՝ դեկտեմբերի 18-ին։
«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 19 ֆուտբոլիստների է հայտավորել առաջիկա հանդիպման համար։ Ցանկ է վերադարձել Ֆերլան Մենդին, ով որակազրկված էր «Վալենսիայի» դեմ խաղում։

Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։