Անգլիական «Մանչեսթեր Սիթին» ցանկանում հրաժարվել իր ուկրաինացի կիսապաշտպան Ալեքսանդր Զինչենկոյի ծառայություններից, տեղեկացնում է 90min-ը:
Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Զինչենկոյի հետ և հայտնել նրան, որ կիսապաշտպանը հիմնական կազմի ֆուտբոլիստ չէ և պետք է պայքարի խաղադաշտում հայտնվելու համար:
24-ամյա ֆուտբոլիստին իրենց կազմում են ուզում տեսնել ՝ «Վուլվերհեմփթոնը», «Սաութհեմփթոնը», «Լեսթերը» և «Վեստ Հեմը»:
Զինչենկոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո: