Երեկ հանդբոլի տղամարդկանց աշխարհի առաջնությունում, որն անցկացվում է Եգիպտոսում, կայացան խմբային երկրորդ փուլի որոշիչ հանդիպումները III և IV խմբերում:
Ռուսաստանի հավաքականը, հանդես գալով «Ռուսաստանի հանդբոլի ֆեդերացիայի թիմ» անվան ներքո պարտվեց Շվեդիային (20:34) ու դուրս չեկավ խմբից: Քառորդ եզրափակիչ դուրս գալու համար ռուսներին պետք էր հաղթանակ:
Հանդբոլի աշխարհի առաջնություն․ Եգիպտոս
Երկրորդ խմբային փուլ
IV խումբ
Ռուսաստան – Շվեդիա – 20:34 (8:17)
Բելառուս – Հյուսիսային Մակեդոնիա – 30:26 (14:14)
Սլովենիա – Եգիպտոս – 25:25 (12: 8)
Մրցաշարային աղյուսակ ՝ Շվեդիա ՝ 8 (5 խաղ), Եգիպտոս ՝ 7 միավոր (5), Սլովենիա ՝ 6 (5), Ռուսաստան ՝ 5 (5), Բելառուս ՝ 4 (5), Հյուսիսային Մակեդոնիա ՝ 0 (5):
III խումբ
Ալժիր – Շվեյցարիա – 24:27 (13:15)
Իսլանդիա – Նորվեգիա – 33:35 (18:18)
Պորտուգալիա – Ֆրանսիա – 23:32 (12:16)
Մրցաշարային աղյուսակ ՝ ՝ Ֆրանսիա ՝ 10 միավոր (5 խաղ), Նորվեգիա ՝ 8 (5), Պորտուգալիա ՝ 6 (5), Շվեյցարիա ՝ 4 (5), Իսլանդիա ՝ 2 (5), Ալժիր ՝ 0 (5):