Մոսկվայի «Սպարտակի» նախկին հարձակվող Էմանուել Էմենիկեն հիվանդանոց է կառուցել իր հայրենիքում ՝ Նիգերիայում, տեղեկացնում է Legit.ng-ը:
Նշվում է, որ 33-ամյա հարձակվողը, ով 2019 թվականից ի վեր առանց ակումբի է մնացել, պահել է հայրենակիցներին տված խոստումը և նրանց համար միջազգային ստանդարտներին համապատասխանող հիվանդանոց է կառուցել:
View this post on Instagram
Երկհարկանի այդ կառույցում, բնակիչները կարող են մատչելի և որակյալ բուժում ստանալ:
Հիշեցնենք, որ Էմենիկեն 2011-2013 թվականներին է հանդես եկել «Սպարտակում», որի կազմում էր խաղում Հայաստանի հավաքականի նախկին անդամ Յուրա Մովսիսյանը: