«Ես երկար տարիներ սպորտի մեջ եմ և ունեմ մեկ նպատակ՝ նպաստել հայկական սպորտի զարգացմանը»,-այս մասին ArmSport-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նորանշանակ փոխնախարար Կարեն Գիլոյանը:
Երկարամյա մարզական մեկնաբանը նշեց, որի ունի սպորտի զարգացման իր ծրագրերը:
«Ունեմ 6 կետից բաղկացած սպորտի զարգացման ծրագիր, որը վաղուց քննարկվում է և պետք է կյանքի կոչեմ դրանք: Նաև մարզական ալիք ստեղծելու նպատակ ունեմ և նախապատրաստական աշխատանքները կմեկնարկեն շատ շուտով»,-ասաց Գիլոյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Գիլոյանն այսօր նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար: