Իտալական «Լացիոն» նոր պայմանագիր կստորագրի թիմի պաշտպան Լուիս Ֆելիպեի հետ, տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
Ըստ նոր համաձայնագրի ՝ 23-ամյա պաշտպանը հռոմեական ակումբում կխաղա մինչև 2025 թվականը: Ֆելիպեն տարեկան վաստակելու է 4 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Ֆելիպեն 61 հանդիպում է անցկացրել «Լացիոյի» կազմում և դարձել ՝ 2 գոլի հեղինակ:
Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում էր 2022 թվականին: