«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը բացատրել է, թե ինչու է ընտրել կատալոնական ակումբը և մերժել ՊՍԺ-ին, որն ավելի լավ առաջարկ էր կատարել:
«Ես տեղափոխվեցի Բարսելոնա՝ խաղալու Լիոնել Մեսսիի հետ: Այդ պատճառով ես մերժեցի ՊՍԺ-ի՝ առավել շահավետ առաջարկը, — մեջբերում է Պյանիչին B92-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լիոնել Մեսսին մտադիր է հեռանալ «Բարսելոնայից»:
Հունիսին հայտարարվեց բոսնիացու՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին: Տրանսֆերի արժեքը կազմել էր 60 մլն եվրո: 2019/20 մրցաշրջանում Ա սերիայում անցկացրած 29 խաղում Պյանիչը խփել է 3 գոլ ու դարձել 9 գոլային փոխանցման հեղինակ: