«Սևիլիայի» հարձակվող Մունիր Էլ-Հադադին նոր դաջվածք է արել, որը նվիրված է Եվրոպա լիգայում հաղթաակին: Իսպանական ակումբը եզրափակիչ խաղում 3-2 հաշվով հաղթեց «Ինտերին»:
Դաջվածքի վրա պատկերված է Եվրոպա լիգայի Գավաթը, 6 թիվը, որը խորհրդանշում է 6-րդ նվաճած տիտղոսը, ինչպես նաև 11 թիմը, որի ներքո հանդես է գալիս Մունիրը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Սևիլիան» Եվրոպա լիգայի գավաթակիր էր դարձել նաև 2005/2006, 2006/2007, 2013/2014, 2014/2015, 2015/2016 մրցաշրջաններում: