Բելառուսում անորոշ ժամանակով հետաձգվել են ֆուտբոլային բոլոր խաղերը, այդ թվում՝ 9-րդ տուրից հետաձգված «Մինսկ»-«Նեման» խաղը, որը պետք է կայանար օգոստոսի 17-ին: Այս մասին հայտնում է Prosports.kz-ն:
Ամենայն հավանականությամբ սա կապված է երկրում տիրող քաղաքական իրավիճակի հետ, որտեղ արդեն մեկ շաբաթ է՝ բողոքի ակցիաներ ու գործադուլներ են տեղի ունենում:
Բելառուսի Բարձրագույն լիգայի հաջորդ տուրը նախատեսված է օգոստոսի 21-ից 23-ը: Հայկ Մուսախանյանի «Էներգետիկն» այդ տուրում պետք է խաղա «Սմոլևիչիի», իսկ Կադիմյանի «Նեմանը»՝ ԲԱՏԷ-ի հետ: