«Сочи Автодром»-ը հաստատել է, որ 2020 թվականի Ռուսաստանի Գրան պրի մրցաշարը կանցկացվի հանդիսականների ներկայութամբ:
«Երկրպագուները կկարողանան դիտել աշխարհի լավագույն ավտոարշավորդների մրցավազքը Սոչիի ավտոդրոմի տրիբունաներից», — ասվում է Twitter-յան պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի Գրան պրիի մրցաշարը կանցկացվի սեպտեմբերի 27-ին և կլինի մրցաշրջանի տասներորդ փուլը:
Հուլիսի 5-ին Ավստրիայի Սփիլբերգ քաղաքում մեկնարկեց Ֆորմուլա-1-ի 2020 թվականի մրցաշրջանը։ «Մերսեդեսի» ավտոարշավորդ Վալտերի Բոտտասը Pole Position-ից սկսեց արշավն ու կարողացավ 71 շրջան պահպանել իր դիրքն ու հաղթել Ավստրիայի Գրան-Պրիում։