Վալերյանկա+ֆուտբոլ=ՍԵՐ․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը - Armsport.am
26.02.21
  • ՀԱՅՀԱՅ
    • РУСРУС
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • ԻՍՊԱՆԻԱ
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Միլանը չկարողացավ հաղթել Ցրվենա Զվեզդային, բայց դուրս եկավ 1/8 եզրափակիչ, ՄՅՈՒ-ն ու Ռեալ Սոսյեդադը չվճռեցին հաղթողին, բայց անգլիական թիմը հաջորդ փուլում է🎥

    ԵԼ․ Լեսթերը անակնկալ պարտություն կրեց Սլավիայից ու դուրս մնաց պայքարից, Յանգ Բոյզը հաղթեց Բայերին ու դուրս եկավ հաջորդ փուլ․ այլ արդյունքներ

    Ռոման հաղթեց Բրագային ու նվաճեց ԵԼ-ի 1/8-րդ եզրափակիչի ուղեգիր․ Մխիթարյանը դաշտ դուրս եկավ խաղավերջում (տեսանյութ)

    Օբամեյանգը՝ Բենֆիկայի հետ խաղի մասին․ Թիմը բնավորություն ցույց տվեց ու արժանի էր հաղթանակի

    Բերբատով․ Ինձ համար Մբապեն Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդն է այս տարի

    Այաքսը հաղթեց Լիլին ու դուրս եկավ ԵԼ 1/8 եզրափակիչ․ այլ արդյունքներ

    Օբամեյանգի գոլը խաղավարտին հաղթանակ բերեց Արսենալին Բենֆիկայի դեմ խաղում🎥

    Հոֆենհայմը տանը պարտվեց Մոլդեին ու դուրս մնաց Եվրոպա լիգայից․ Ադամյանը դուրս եկավ փոխարինման

    Trending Tags

    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Նադալը չի մասնակցի Ռոտերդամի մրցաշարին մեջքի խնդիրների պատճառով

      Սիմոնա Հալեպը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

      Կիրիոս․ Ֆեդերերը բոլոր ժամանակների մեծագույն թենիսիստն է, բայց նա մեծագույնը չէ իր ժամանակաշրջանում․ սա զվարճալի է

      📷 Ինչպես Ջոկովիչը փչացրեց ծովափնյա հարսանիքը

      Ջոկովիչը հաղթեց Australian Open-ում 9-րդ անգամ՝ նվաճելով կարիերայի 18-րդ տիտղոսը Մեծ սաղավարտի մրցաշարերում

      Australian Open․ Տղամարդկանց մենախաղի եզրափակիչ․ Նովակ Ջոկովիչ – Դանիլ Մեդվեդև․ ուղիղ եթեր

      Սվիտոլինան ու Մոնֆիսը հայտարարել են հարաբերությունները դադարեցնելու մասին

      🎥 Օսական՝ Australian Open-ի հաղթող

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ
        • Ազատ ոճի

        Ըմբիշներն այս գիշեր կմեկնեն Կիև՝ մասնակցելու միջազգային մրցաշարի

        📷 Հայ մարզիկները այցելել են Արցախյան պատերազմում տուժած զինծառայողներին

        Բասկետբոլ-բա՞թլ՝ Արթուր Ալեքսանյանի և Կարապետ Չալյանի թիմերի միջև

        Ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականն Արմեն Նազարյանի գլխավորությամբ հավաք է անցկացնում Օլիմպավանում

        Կարեն Գիլոյանը պարգևներ հանձնեց մարզաշխարհի ներկայացուցիչներին

        Ըմբշամարտ․ Հայ պատանին՝ Բուլղարիայի չեմպիոն

        Ըմբշամարտի 2022 թվականի աշխարհի առաջնության անցկացման վայրը փոխվել է

        Ըմբիշները հավաք են անցկացնում Երևանում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • ՎՈԼԵՅԲՈԼ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո

          Ռուս մարզիկները չեն մասնակցի Եվրոպայի թեթև աթլետիկայի առաջնությանը

          Կատյա Գալստյանը բրոնզե մեդալ է նվաճել դահուկավազքի ԱԱ-ի որակավորման փուլում

          Կուբանի տարբերանշանը հանվել է աճուրդի

          Անվտանգության բարձիկները փրկել են Վուդսի կյանքը․ ԼԱ շերիֆ

          Թայգեր Վուդսը վթարի է ենթարկվել և լրջորեն վնասվել

          Շախմատի Հայաստանի կանանց առաջնություն. առաջատարը փոխվեց (7-րդ տուրի արդյունքները)

          Կայացել է Հայաստանի վոլեյբոլի Մ-16 առաջնությունը

          📷 Red Bull-ը ներկայացրել է նոր բոլիդը 2021թ մրցաշրջանի համար

          Trending Tags

          • ՍՊՈՐՏ LIFE
          • ՄԵԴԻԱ
          Որոնման որդյունք՝ 0
          Տեսնել բոլոր արդյունքները

                  • Միլանը չկարողացավ հաղթել Ցրվենա Զվեզդային, բայց դուրս եկավ 1/8 եզրափակիչ, ՄՅՈՒ-ն ու Ռեալ Սոսյեդադը չվճռեցին հաղթողին, բայց անգլիական թիմը հաջորդ փուլում է🎥
                  • ԵԼ․ Լեսթերը անակնկալ պարտություն կրեց Սլավիայից ու դուրս մնաց պայքարից, Յանգ Բոյզը հաղթեց Բայերին ու դուրս եկավ հաջորդ փուլ․ այլ արդյունքներ
                  • Ռոման հաղթեց Բրագային ու նվաճեց ԵԼ-ի 1/8-րդ եզրափակիչի ուղեգիր․ Մխիթարյանը դաշտ դուրս եկավ խաղավերջում (տեսանյութ)
                  • Օբամեյանգը՝ Բենֆիկայի հետ խաղի մասին․ Թիմը բնավորություն ցույց տվեց ու արժանի էր հաղթանակի
                  • Բերբատով․ Ինձ համար Մբապեն Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդն է այս տարի

                  Գլխավոր ՖՈՒՏԲՈԼ

                  Վալերյանկա+ֆուտբոլ=ՍԵՐ․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը

                  ՖՈՒՏԲՈԼ, ArmSport-ի ԴԻՏԱԿԵՏՈՒՄ
                  26.06.20 / 11:56
                  0

                  Կա՞ թիմ, որի խաղին միշտ երազել եք ներկա լինել: Կա՞ խաղ, որը երբեք չեք մոռանա: Եթե ձեզ հարցնեն՝ ո՞րն է երբևէ ձեր դիտած ամենադիտարժան հանդիպումը, ո՞ր խաղը կմատնանշեք… Մարզական լրագրությամբ զբաղվում են մարդիկ, որոնց համար սպորտը տարերք է, որոնք նույնպես երազում են սիրելի թիմի խաղին մի օր մարզադաշտից հետևելու մասին:

                  ArmSport-ը նոր շարք է սկսել՝ մեր գործընկերների հուշերով ձեզ տեղափոխելու մարզադաշտեր, որտեղ նրանք ներկա են եղել իրենց համար ամենահիշարժան խաղերին:

                  Այս անգամ մեզ հետ իր հիշողություններով է կիսվել TotalFootball.am-ի լրագրող Հռիփսիմե Գալստյանը։

                  Մարզական լրագրությունն ամենահաճելի, ամենահակասական զգացողությունների առիթ դարձող աշխատանքն է։ Ձերոնք հաղթում են՝ դու պիտի աշխատես, ձերոնք պարտվում են՝ դու էլի պիտի աշխատես։ Ձերոնք չեն էլ մասնակցում՝ դու, մեկ է, պիտի աշխատես: Ու ընդհանրապես, դու միշտ պիտի աշխատես` տանը, դրսում, ցրտին, ուժեղ շոգին, ծննդյանդ օրը ու բոլոր մնացած տոներին:D

                  Աշխատանքային արդեն 7 տարվա կարիերայում հիշարժան խաղերը շատ են եղել: Մարտի 8-ին գնացքով Գյումրի՝ Բարձրագույն խմբի առաջնության «Շիրակ» – «Միկա» խաղին գնալուց մինչև եվրագավաթային «Ալաշկերտ» – ԲԱՏԷ հանդիպմանը հետը, չգիտես թե ինչու, «վալերյանկա» վերցրած լինելը հիշողություններ են, որոնք երբեք չեն լքելու ու միշտ ժպիտ են առաջացնելու: Մարզադաշտում ու էկրանից այս կողմ մեր հավաքականների ու ակումբների՝ եվրագավաթներում խաղերին հետևելիս ամենատարբեր ու հակասական ապրումները անհաշվելի են: Լրագրողների օթյակում մթնոլորտը միշտ յուրահատուկ է: Բոլորս հասկանում ենք, որ պետք է, կոպիտ ասած, գործ անել, բայց մարդկայնորեն դա անհնար է, քանի որ երբ դաշտում ձերոնք են, քո սիրտն էլ է այնտեղ: Անկախ այն բանից, թե որքան լավ ես ծանոթ ձեր թիմի հնարավորություններին՝ քանի դեռ 90 րոպեները չեն ավարտվել, դու ցանկացած լավ բանի հավատացող մեկն ես:

                  2017-ի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ԲԱՏԷ-«Ալաշկերտ» հանդիպմանը հետևելիս շատերիս ցանկությունն էր` թող գրանցվի այնպիսի հաշիվ, որ երևանյան հանդիպումը վճռորոշ լինի: Բորիսովում կայացած խաղի հատկապես առաջին կեսում երկու բանի մասին էի մտածում. «Փրկիր, Արսեն, փրկի՛ր» և «Աստված իմ, այս լեփ-լեցուն տրիբունաներից հետո մեր գրեթե դատարկ «Հանրապետականը» բոլորիս խայտառակությունը կլինի»: Հիշում եմ` խաղի նախօրեին բավականին էմոցիոնալ գրառում էի հրապարակել կայքում` մարդկանց ասելով. «Եկեք վաղը հանդիպենք ստադիոնում»։ Ու, չգիտեմ` ինչու, խաղին գնալիս հետս «վալերյանկա» էի վերցրել։ 

                  Երկրպագուները երևի չգիտեն, թե այդ օրը «Հանրապետականը» որքան գեղեցիկ ու ջերմ էր երևում լրագրողների օթյակից։ Հատկապես 18-րդ րոպեին, երբ Ուրոշ Նենադովիչը բացեց խաղի հաշիվը։ Մարզական լրագրողները սպորտսմեններին ու երկրպագուներին միմյանց կապող «օղակ» են, ու մենք միշտ աշխատում ենք երկու կողմերի համար, առանց որևէ մեկին թերագնահատելու, այլապես անիմաստ է լինելու մեր արածը։ Իսկ այդ խաղը, թեև ավարտվեց մերոնց պարտությամբ, բայց բոլորիս ջերմացրեց, հենց միայն այն բանի համար, որ այդ օրը կարող էինք անդադար խոսել երկրպագուների` բազմահազար լինելուց, անմնացորդ աջակցելուց, միասնականությունից ու մրցավարի սուլիչից հետո էլ դեռ ստադիոնում կանգնած լինելուց։ Մենք միշտ փնտրում ենք երկրպագուների էմոցիաներ, ապրումներ։ Ու գուցե քչերը գիտեն, որ հաճախ խաղը թողած` մեր տրիբունայից հետևում ենք երկրպագման ընթացքին։ Այդ օրը առաջին անգամ պարտվել էինք, բայց աշխատում էինք հաճույքով։ Ափսոսանքի զգացումը մեծ էր, բայց մենք այնպիսի երկրպագություն էինք տեսել, որից հետո ադրենալինը բարձրացել էր, «վալերյանկան» այնքան էլ չէր «օգնել», ու միակ տարբերակը մնում էր արագ-արագ գրելը։

                  Այնպես է ստացվել, որ ինձ համար ամենահիշարժան մյուս խաղերից 2-ին ես մարզադաշտում չեմ եղել, իսկ մեկին էլ պարտության մեղավոր ինձ էի զգում 😀 : Առաջինն այն խաղն էր, որը վերլուծող հոդվածովս պետք է որոշվեր՝ կաշխատե՞մ որպես մարզական լրագրող հենց այն պարբերականում, որում ցանկանում էի աշխատել արդեն 1 տարուց ավելի, թե՞՝ ոչ: ԱԱ-2014-ի ընտրական փուլն էր: Վարդան Մինասյանի գլխավորությամբ հավաքականից սպասելիքները բարձր էին, ու հանկարծ տանը 0-1 պարտվեցինք Մալթային: 4 օր անց Դանիա-Հայաստան խաղն էր: Չէի հավատում մերոնց ու չգիտեի էլ՝ ինչ պետք է գրեմ, որ խմբագրությունում էլ հավանության արժանանա: Իսկ մերոնք 25-րդ վայրկյանից սկսեցին հաղթել: Այդ օրն առաջին անգամ մեղքի զգացողություն ունեցա մերոնց չհավատալու համար: Բայց ինչպես հասկանում եք՝ աշխատանքի ընդունվեցի:

                  Եվ այս ամենը հանուն ֆուտբոլի 😀
                  😀

                  ԵԱ-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Ալբանիա խաղից առաջ բոլոր կոլեգաներս հավատում էին մերոնց հաղթանակին, խոշոր հաշիվներ էին կանխատեսում: Երբ մեր գործընկերներից մեկի՝ «Հայաստանի հավաքականը ի՞նչ հաշվով կհաղթի» հարցին պատասխանելու հերթը հասավ ինձ, ես ինչ-որ տարօրինակ սառնասրտությամբ ասացի. «Հավաքականն էսօր պարտվելու է 0-3 հաշվով»: Ես հիշում եմ մեր օթյակում բոլորիդ խորը հիասթափությունը մերոնց խաղից ու այդ հաշվից: Պարտված խաղեր շատ ենք ունեցել, բայց որ բոլորդ նախօրոք այդքան հավատայիք խոշոր հաշվով հաղթանակի… ու ես ինձ մեղավոր էի զգում, մտածում էի՝ գոնե հենց 0-3 չլիներ, մտքումս ասում էի. «Հիմա բոլորը կասեն՝ Հռիփսիմեի նավսն էր»: Հուսով եմ՝ չեք ասել 😀

                  Բայց այնպես ստացվեց, որ 1 տարի անց իմ մասին այդ խոսքերն իսկապես ասացին. ԱԱ-2018-ի ընտրական փուլում մերոնց գործերը վատ էին: Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ անհաջող խաղերի շարք էր: Ռումինիայի հավաքականին տանը պարտվեցինք 0-5 հաշվով պարտվելուց հետո մարզիչն ասաց, որ «հավանաբար լրագրողների վատ մթնոլորտն էլ բերեց նրան, որ հավաքականում այսքան վնասվածքներ եղան»: Այս խոսքերը քանի օր պտտվում էին սոցցանցերում ու քննադատվում: 3 օր անց Լեհաստանի հետ արտագնա խաղն էր: Հավաքականը, բացի Գաել Անդոնյանից, մի մարդու պես երգում էր օրհներգը:

                  Այդ րոպեներին գրառում արեցի «Ֆեյսբուքում». «Եթե հավատանք, որ հաղթանակը սկսվում է Օրհներգից, ուրեմն էսօր թե հավաքականին ու մեզ քաշի, ապա միայն Գաելը»: Իսկ ի՞նչ արեց Գաելը: «Քաշեց»: 28-րդ և 30-րդ րոպեիներին դեղին քարտ ստացավ ու հեռացվեց խաղադաշտից: Դրանից հետո իմ «վատ մթնոլորտի» մասին նամակներ էի ստանում, մեկնաբանություններ, նույնիսկ առանձին գրառումներ եղան, անգամ այդ տարի ծննդյանս օրը շնորհավորելիս կոլեգաներիցս շատերի մաղթանքներում այդ «վատ մթնոլորտը» հիշվեց: Սրանք խաղեր են, որոնցից հետո հավաքականի հետ՝ չգիտեմ, բայց ինձ հետ իսկապես խոսել չէր լինում: Բայց այսքան «տխուր» հիշարժան խաղերի վերջում հիշեցի նաև նույն ընտրական փուլի Հայաստան – Մոնտենեգրո խաղը: Դեռ քանի օր առաջվանից ասում էի, որ հավաքականը ծննդիս նվեր՝ հաղթելու է այդ խաղում: Պարտվում էինք 0-2, արդեն սկսել էինք հուսահատվել, երբ մերոնք հավասարեցրին հաշիվը: Գևորգ Ղազարյանի հաղթական գոլից հետո տրիբունաների ու լրագրողների օթյակի ցնծությունը, կոկորդ պատռող բղավոցները, հուզված գրկախառնությունները այն ամենն էին, ինչի համար մենք այսքան սիրում ենք ֆուտբոլն ու մեր աշխատանքը: Բայց այդ խաղի ամենակարևոր դրվագը Հրայր Մկոյանի՝ Ղազարյանի գոլին նախորդած սեյվն էր, միակ բանը, որ խոսում էր իմ՝ նաև «դրական մթնոլորտ» ունենալու մասին, բայց հենց այստեղ փակագծերը կփակեմ 😀

                  Բայց հիմա մտածում եմ՝ այսքանից հետո ինձ հավաքականի խաղերին այլևս չեն հավատարմագրելու:D

                  Շարքի համակարգող՝ Ստելլա Բաբլոյան

                  Շարքի նախորդ նյութերը՝

                  Հայերով ցնծում էինք, իսկ Մխիթարյանը մխիթարում էր Սոկրատիսին․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը

                  Անընդհատ նայում էի ու աչքերիս չէի հավատում․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը

                  Գնալով երազանքին ընդառաջ․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը

                  Լինում են խաղեր, երբ ոչնչով չես տարբերվում երկրպագուից․ մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը

                  Լեհ կոլեգաներս ներողություն էին խնդրում Լևանդովսկու գոլի համար․ Մարզական լրագրողի ամենահիշարժան խաղը

                  Ամենահիշարժան խաղը, որին ներկա եմ եղել․ Պատմում են լրագրողները

                  Թեգեր։ #հայաստանի-հավաքականհռիփսիմե-գալստյան
                  ShareSendShareShare

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Միլանը չկարողացավ հաղթել Ցրվենա Զվեզդային, բայց դուրս եկավ 1/8 եզրափակիչ, ՄՅՈՒ-ն ու Ռեալ Սոսյեդադը չվճռեցին հաղթողին, բայց անգլիական թիմը հաջորդ փուլում է🎥

                  26.02.21

                  ԵԼ․ Լեսթերը անակնկալ պարտություն կրեց Սլավիայից ու դուրս մնաց պայքարից, Յանգ Բոյզը հաղթեց Բայերին ու դուրս եկավ հաջորդ փուլ․ այլ արդյունքներ

                  26.02.21

                  Ռոման հաղթեց Բրագային ու նվաճեց ԵԼ-ի 1/8-րդ եզրափակիչի ուղեգիր․ Մխիթարյանը դաշտ դուրս եկավ խաղավերջում (տեսանյութ)

                  26.02.21

                  Օբամեյանգը՝ Բենֆիկայի հետ խաղի մասին․ Թիմը բնավորություն ցույց տվեց ու արժանի էր հաղթանակի

                  26.02.21

                  ԼՐԱՀՈՍ

                  Միլանը չկարողացավ հաղթել Ցրվենա Զվեզդային, բայց դուրս եկավ 1/8 եզրափակիչ, ՄՅՈՒ-ն ու Ռեալ Սոսյեդադը չվճռեցին հաղթողին, բայց անգլիական թիմը հաջորդ փուլում է🎥

                  01:59 / 26.02.21

                  ԵԼ․ Լեսթերը անակնկալ պարտություն կրեց Սլավիայից ու դուրս մնաց պայքարից, Յանգ Բոյզը հաղթեց Բայերին ու դուրս եկավ հաջորդ փուլ․ այլ արդյունքներ

                  01:55 / 26.02.21

                  Ռոման հաղթեց Բրագային ու նվաճեց ԵԼ-ի 1/8-րդ եզրափակիչի ուղեգիր․ Մխիթարյանը դաշտ դուրս եկավ խաղավերջում (տեսանյութ)

                  01:49 / 26.02.21

                  Օբամեյանգը՝ Բենֆիկայի հետ խաղի մասին․ Թիմը բնավորություն ցույց տվեց ու արժանի էր հաղթանակի

                  00:59 / 26.02.21

                  Բերբատով․ Ինձ համար Մբապեն Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդն է այս տարի

                  00:22 / 26.02.21

                  Այաքսը հաղթեց Լիլին ու դուրս եկավ ԵԼ 1/8 եզրափակիչ․ այլ արդյունքներ

                  00:09 / 26.02.21

                  Օբամեյանգի գոլը խաղավարտին հաղթանակ բերեց Արսենալին Բենֆիկայի դեմ խաղում🎥

                  23:54 / 25.02.21

                  Հոֆենհայմը տանը պարտվեց Մոլդեին ու դուրս մնաց Եվրոպա լիգայից․ Ադամյանը դուրս եկավ փոխարինման

                  23:48 / 25.02.21

                  Շախմատի Հայաստանի առաջնություն․ Գաբուզյանը հաղթանակ է տարել ու շարունակում է վստահորեն գլխավորել աղյուսակը

                  23:21 / 25.02.21

                  ՄՅՈՒ-Ռեալ Սոսյեդադ․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

                  23:19 / 25.02.21

                  Իբրահիմովիչն ասել է՝ ով է իր համար պատմության լավագույն ֆուտբոլիստը

                  23:09 / 25.02.21

                  ԵԼ․ Միլանի մեկնարկային կազմը Ցրվենա Զվեզդայի դեմ խաղում, ուղիղ եթեր

                  23:05 / 25.02.21

                  ԵԼ․ Ռոմայի մեկնարկային կազմը Բրագայի դեմ խաղում

                  22:57 / 25.02.21

                  Սուսաննա Գաբոյանը՝ շախմատի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոն

                  22:47 / 25.02.21

                  Մարկիզիոն պատրաստ է քաղաքականությամբ զբաղվել

                  22:23 / 25.02.21

                  Սալոմոն Նիրիսարիկե. Խաղ առ խաղ բարելավում ենք խաղակցվածությունը

                  22:06 / 25.02.21

                  Նեյմարը սկսել է անհատական մարզումները

                  21:53 / 25.02.21

                  ՊՍԺ-ի տնօրենը պատասխանել է Մոյզե Քինի ապագայի մասին հարցին

                  21:42 / 25.02.21

                  ԵԼ․ Արսենալի մեկնարկային կազմը Բենֆիկայի դեմ խաղում, ուղիղ եթեր

                  21:19 / 25.02.21

                  ԵԼ․ Հոֆենհայմի մեկնարկային կազմը Մոլդեի դեմ խաղում

                  21:09 / 25.02.21

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ՖՈՒՏԲՈԼ

                  Անկախատեսելի մրցաշրջանի էֆեկտը․ Եվրոպա Լիգայի անոնս

                  11:55 / 25,02,21

                  Կարդալ Ավելին

                  Շատ մեծ ցանկություն ունեի մի օր Հայաստանում խաղալու. Ալեքսանդր Կարապետյան

                  17:01 / 24,02,21

                  ՍՊՈՐՏ LIFE

                  ՖՈՒՏԲՈԼ

                  📷 Լիդսը հաղթանակը նվիրել է ֆուտբոլիստներից մեկի տատիկին․ էմոցիանալ դրվագ մառախլապատ Ալբիոնից

                  17:52 / 24.02.21

                  Կարդալ Ավելին

                  🎥 Տիկի-տակա՞, թե՞ ուղղահայաց ֆուտբոլ․ Կոնտեին հետաքրքիր է Ձեր կարծիքը

                  12:07 / 24.02.21

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Մեդիա
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • +374 (44) 22 77 55
                  • [email protected]

                  Գովազդի համար` 093 639 312

                  Made by Vecto Digital Vecto Digital

                  Copyright © 2020 armsport.am All rights reserved.

                  Որոնման որդյունք՝ 0
                  Տեսնել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • ԻՍՊԱՆԻԱ
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • ՎՈԼԵՅԲՈԼ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅՀԱՅ
                    • РУСРУС

                  Copyright © 2020 armsport.am All rights reserved.