7.07.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Վերադարձիր ավելի ուժեղ, աստղային տղա. Ռուդիգերը աջակցել է վնասվածք ստացած Մուսիալային

    Ես շատ հազվադեպ եմ այսքան զայրացած լինում․ Կոմպանին՝ Մուսիալայի վնասվածքի մասին

    ՖԻՖԱ-ն 36 անգամ իջեցրել է Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները

    Լուիս Դիաս, թե՞ Ռեշֆորդ․ Բարսելոնան արդեն կատարել է իր ընտրությունը

    Երջանիկ ենք, բայց պետք է կենտրոնացած մնանք մինչև վերջ․ Խաբի Ալոնսո

    Մբապեն Բորուսիայի դեմ խաղից հետո երկար է մնացել մարզադաշտում. հայտնի է պատճառը

    Բրազիլական Պալմեյրասի սանը կարիերան կշարունակի Ալաշկերտում

    Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ Մանչեսթեր Յունայթեդ հնարավոր տեղափոխության մասին

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Հարլինգհեմի մրցաշար․ Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց Ջոկովիչին

      Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

      Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

      Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

      📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

      Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

      Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

      Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին՝ նվաճելով բրոնզե մեդալ

        Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սարգիս Բեգոյանը հաղթեց ռուս ըմբիշին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն

        Սարգիս Բեգոյանը դուրս է եկել Եվրոպայի Մ20 տարեկանների ըմբշամարտի առաջնության եզրափակիչ

        Գասպար Տերտերյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր

        Լուսանկարը՝ ՀԸՖ-ի մամուլի ծառայության

        Ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնություն․ Գասպար Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

        Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

        Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

        Team Armenia

        Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն առաջինն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          🎥 Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի նվիրված տեսանյութ է հրապարակել

          World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե, Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

          Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

          Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

          Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

          Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

          Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Վերադարձիր ավելի ուժեղ, աստղային տղա. Ռուդիգերը աջակցել է վնասվածք ստացած Մուսիալային

            Ես շատ հազվադեպ եմ այսքան զայրացած լինում․ Կոմպանին՝ Մուսիալայի վնասվածքի մասին

            ՖԻՖԱ-ն 36 անգամ իջեցրել է Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները

            Լուիս Դիաս, թե՞ Ռեշֆորդ․ Բարսելոնան արդեն կատարել է իր ընտրությունը

            Երջանիկ ենք, բայց պետք է կենտրոնացած մնանք մինչև վերջ․ Խաբի Ալոնսո

            Մբապեն Բորուսիայի դեմ խաղից հետո երկար է մնացել մարզադաշտում. հայտնի է պատճառը

            Բրազիլական Պալմեյրասի սանը կարիերան կշարունակի Ալաշկերտում

            Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ Մանչեսթեր Յունայթեդ հնարավոր տեղափոխության մասին

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Հարլինգհեմի մրցաշար․ Խաչանովը կարիերայում երկրորդ անգամ հաղթեց Ջոկովիչին

              Բեռլինի մրցաշար. կանանց աշխարհի առաջին ռակետը պարտվեց կիսաեզրափակիչում

              Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

              Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

              📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

              Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

              Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

              Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին՝ նվաճելով բրոնզե մեդալ

                Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սարգիս Բեգոյանը հաղթեց ռուս ըմբիշին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն

                Սարգիս Բեգոյանը դուրս է եկել Եվրոպայի Մ20 տարեկանների ըմբշամարտի առաջնության եզրափակիչ

                Գասպար Տերտերյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր

                Լուսանկարը՝ ՀԸՖ-ի մամուլի ծառայության

                Ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնություն․ Գասպար Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

                Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

                Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

                Team Armenia

                Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն առաջինն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  🎥 Պատմություն կերտելով իր երկրի համար․ ՄՕԿ-ը Արթուր Դավթյանի նվիրված տեսանյութ է հրապարակել

                  World Challenge Cup. Խաչատրյանը դարձավ ոսկե, Պետրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Հայաստանի ազգային կարատեի ֆեդերացիայի մարզիկ Գագիկ Օհանյանը՝ WKF Georgia Open 2025-ի հաղթող

                  Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

                  Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

                  Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

                  Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

                  Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Տրանսֆերային շուկան արդեն իսկ փոփոխվո՞ւմ է․ Իկարդիի տրանսֆերի հետքերով

                  ArmSport-ի դիտակետում, ՖՈՒՏԲՈԼ, Ֆրանսիա
                  02.06.20 / 17:18
                  0

                  Կիրակի օրը ՊՍԺ-ն հայտարարեց, որ «Ինտերից» գնել է արգենտինացի հարձակվող Մաուրո Իկարդիի տրանսֆերային իրավունքները 50 միլիոն եվրոյով, ևս 5 միլիոնից մինչև 8 միլիոն եվրո միլանյան ակումբը կարող է ստանալ որպես բոնուսներ:

                  Քառամյա պայմանագիրը պարունակում է նաև մի կետ, որ եթե ՊՍԺ-ն որոշի Իկարդիին վերավաճառել իտալական ակումբներից մեկին, օրինակ «Յուվենտուսին», որը ևս, ըստ լուրերի, ցանկանում էր ձեռք բերել արգենտինացուն, ապա «Ինտերը» կստանա ևս 15 միլիոն եվրո:

                  Իկարդիի տրանսֆերը մինչ այժմ ամենաթանկարժեքն է այս ամառ: Ճիշտ է, եթե մենք ընդունենք պաշտոնական մոտեցումը, ապա Ալվարո Մորատայի տեղափոխությունը «Չելսիից» «Աթլետիկո» 56 միլիոն եվրոյով կարող ենք դիտարկել առաջին տեղում, բայց փաստացի այդ գործարքը համաձայնեցվել էր մեկ տարի առաջ․ ֆուտբոլիստը արդեն մեկ մրցաշրջան վարձավճարով հանդես է գալիս մադրիդյան ակումբում, և վերջինս իրավունք ուներ գնել նրա ամբողջական տրանսֆերը: Նման սխեմաները բավականին տարածված են և օգտագործվում են ֆինանսական արդար խաղի պահանջների մեջ տեղավորվելու համար:

                  Այլ իրավիճակում Իկարդիի գործարքը կարող էր աննկատ անցնել մի շարք այլ տրանսֆերների ֆոնին: Սակայն այս տրանսֆերն ունի իր կմախքները դարակում։ ՊՍԺ-ի և «Ինտերի» կողմից կնքված վարձակալության պայմանագիրը նախատեսում էր, որ այս ամառ փարիզեցիները, ցանկության դեպքում, կկարողանան գնել Իկարդիի տրանսֆերային իրավունքները 70 միլիոն եվրոյով, իսկ այդպիսի տարբերակ, եթե իրականացվեր, հնարավորություն կտար «Ինտերին» դուրս գալ պատմությունից առանց մեծ կորուստների: Բայց խաղաքարտերը խառնեց կորոնավիրուսի համաճարակը: Արդյունքում, ՊՍԺ-ին հաջողվեց էականորեն սակարկել ֆուտբոլիստի արժեքը՝ 20 միլիոն եվրո զեղչ ստանալով:

                  Սակայն, ամեն ինչ չէ, որ «Ինտերի» համար վատ է, դեռ ավելին, այս տրանսֆերից ավելի շատ, ըստ իս, շահեցին հենց միլանցիները։ Բայց մինչ այդ, քննարկենք մեկ այլ հարց, որը վերջերս բավականին հաճախ է արծարծվում։

                  Իկարդիի տրանսֆերը կարելի է համարել որպես տրանսֆերային շուկայում փոփոխությունների առաջին վառ նշանը, որը փորձագետները նախազգուշացրել են հետպանդեմիական ժամանակաշրջանում:

                  Այսպիսով, ապրիլի սկզբին Transfermarkt պորտալը իջեցրեց աշխարհի բոլոր խաղացողների տրանսֆերային արժեքը՝ կախված նրանց տարիքից, 10-20%-ով: CIES Football օբսերվատորիայի մասնագետները (կազմակերպություն, որը հիմնադրվել է FIFA-ի և Շվեյցարիայի Նևշատելի համալսարանի կողմից) ակնկալում են գների 28% անկում: Մինչ այժմ կանխատեսումները իրականություն են դառնում: Չնայած շուկայում լիարժեք անկման միտումը կզգացվի ավելի ուշ, երբ բոլոր առաջնություններն ավարտվեն (Ֆրանսիայի առաջնությունը «Մեծ հնգյակի» առաջնություններից միակն է, որը չի վերսկսվի):

                  Սակայն, դա մեդալի մի կողմն է միայն․ կան բավականին շատ ֆուտբոլիստներ, որոնց տրանսֆերային արժեքները հավանաբար բացարձակապես անկում չեն ապրի։ Որոշ գրանդ ակումբներ, որոնք համեմատաբար ֆինանսապես քիչ են տուժել այս ամիսներին, բոլորովին կանգ չեն առնի ցանկալի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։ Օրինակ, ուզո՞ւմ եք Հավերցին կամ Սանչոյին, խնդրեմ, վճարեք «Բայերին» և «Բորուսիային» 100 մլն եվրոյից ավել և նրանք ձերն են։ Իսկ այդքան գումար վճարողներ, հավատացեք, կգտնվեն։ Կան ֆուտբոլիստներ, որոնց արժեքն՝ անկախ ամեն ինչից, չի ընկնի, և դա պայմանավորված է առաջին հերթին հետևյալ ասպեկտներով․ ինչպիսի՞ մարզավիճակում է ֆուտբոլիստը, որքա՞ն է նա անհրաժեշտ տվյալ պահին նոր ակումբին և իհարկե, ներկայիս ակումբի համառությունը, որը սահմանված գնից ավելի ցածր չի պատրաստվի բաժանվել իր աստղից։

                  Այնպես որ, համաձայն եմ՝ փոփոխություններ կլինեն տրանսֆերային շուկայում, բայց ոչ այդքան նշանակալի, որքան կանխատեսում են։ Կարծո՞ւմ եք, որ եթե պանդեմիայի պատճառով առաջացած այս խառնաշփոթն ու գնանկումը չլիներ, ինչ որ մեկը պատրաստ կլիներ պայմանական Կոուտինյուի կամ Խամես Ռոդրիգեսի համար վճարել 100 մլն եվրոյից ավելին։ Կարծում եմ՝ դժվար թե, որովհետև նրանց տրանսֆերային արժեքի անկումն ամենևին պայմանավորված չէ միայն պանդեմիայով, այլ ֆուտբոլիստների ներկայիս մարզավիճակով, մրցաշրջանում գրանցած արդյունքներով, ինչպես նաև ակումբի՝ ֆուտբոլիստից, կոպիտ ասած, ազատվելու ցանկությամբ։ Ի՞նչ եք կարծում, նույն Տեր Շտեգենից կամ Ֆեդերիկո Վալվերդեից համապատասխանաբար «Բարսելոնան» և «Ռեալը» կբաժանվե՞ն իրենց համար սահմանված տրանսֆերային արժեքից ավելի ցածր գնով։ Կարծում եմ՝ ո՛չ․․․

                  Եվ բացի այդ, վերջերս ակումբները առավել հաճախ են սկսել օգտագործել ևս մեկ սխեմա՝ ֆուտբոլիստների փոխանակում։ Ձեզ պետք չէ որևէ ֆուտբոլիստ և միևնույն ժամանակ ցանկանում եք ձեռք բերել ֆուտբոլիստի մեկ այլ ակումբից, և, իրադարձությունների համընկմամբ, այդ թիմին էլ պետք է ձեր ֆուտբոլիստը, վուալյա՜, հարցի լուծումը գտնված է։ Կամ տվյալ պահին ռեսուրսները չեն բավարարում ցանկալի ֆուտբոլիստին գնելու համար՝ ևս կա լուծում․ ֆուտբոլիստն արժե 50 մլն եվրո, իսկ դուք պատրաստ եք վճարել միայն 30 մլն։ Տվյալ դեպքում, համաձայնության գալով տվյալ ակումբի հետ, վճարում եք այդ 30 մլն եվրոն ու ևս 1-2 ֆուտբոլիստ տրամադրում այդ ակումբին՝ պակասող 20 մլն-ի փոխարեն։ Դուք բաժանվում եք ավելորդ բալաստից, ստանում ցանկալի ֆուտբոլիստին, հակառակ կողմը ստանում է կլորիկ գումար և ֆուտբոլիստներ՝ կազմի բացերը լրացնելու համար։ Ոչ միշտ են արդարանում այդպիսի տրանսֆերներից ակնկալվող սպասելիքները, բայց լինում են նաև հաջողակ գործարքներ։

                  Ֆուտբոլիստների փոխանակման հնարավոր գործարքի կարող ենք ականատես լինել շուտով, եթե «Բարսելոնան» և «Յուվենտուսը» համաձայնեցնեն կիսապաշտպաններ Արտուրի և Պյանիչի փոխանակումը։

                  Այս բոլոր վերը նշված սխեմաները բոլորովին նորարարություն չեն տրանսֆերային շուկայում, պարզապես ներկա իրավիճակում, հավանաբար, մենք ավելի հաճախ կտեսնենք նման սխեմաների կիրառում։

                  Իսկ այժմ վերադառնանք Իկարդիի տրանսֆերին։ Նախ, նշենք, որ ժամանակին «Ինտերը» գնել էր արգենտինացուն «Սամդորիայից» 13 մլն եվրոյով։ Սկզբից ամեն ինչ լավ էր, ակումբն ու ֆուտբոլիստը կարծես թե միմյանց համար ստեղծված լինեին, նույնիսկ ավագի թևկապը ստացավ մեր հերոսը։ Հետո սկսվեցին խնդիրները ֆուտբոլիստի, իսկ ավելի ճիշտ՝ նրա կնոջ և համատեղությամբ գործակալ Վանդա Նարայի հետ։ Սկանդալներ, ակումբի նկատմամբ բացասական հայտարարություններ և այլն։ Նախորդ տարի նույնիսկ տարածվեցին լուրեր, որ Իկարդին հնարավոր է տեղափոխվի հակառակորդ ճամբար՝ «Յուվենտուս», իսկ այդ լուրերը ակտիվորեն տարածում էր հենց Վանդան։ Եվ ահա, «Ինտերը» հաջողությամբ Իկարդիին տեղավորեց փարիզյան ակումբում․ արդյունքում բոլորը միայն շահեցին՝ Իկարդին կրկին գոլեր էր խփում, ՊՍԺ-ն հաղթանակներ տանում, «Ինտերում» կառուցում են նոր թիմ առանց Իկարդիի։ Երբեմն միայն իր դժգոհություններն էր հայտնում Վանդան, ով անընդհատ շեշտում էր, որ պետք է վերադառնալ Իտալիա, այստեղ են իրենց բիզնեսները․․․ և այլն։ Բայց, կարծես թե, շեյխերը կարողացել են համոզել տիկնոջը, որ Փարիզում ավելի լավ կլինի նրանց համար։

                  Արդյունքում կայացավ Իկարդիի տրանսֆերը՝ առանց տրանսֆերային սագաների և անընդհատ հոգնեցնող անորոշ շշուկների։ Իսկ հիմա հարց՝ «Ինտերը» շատ տուժե՞ց այս տրանսֆերից։ Կարծում եմ՝ ո՛չ։ Միլանյան ակումբը նախ բավականին կլորիկ գումար վաստակեց, հետո էլ, ինչը ևս շատ կարևոր է, չթողեց որ արգենտինացին տեղափոխվի «Յուվենտուս»։ Դե, վերջապես Վանդայի հետ կապերը խզելը ևս կարելի է համարել դրական արդյունք։ Պատկերացնենք, տրանսֆերը չէր կայանում, Իկարդին վերադառնում էր Միլան՝ բոլորովին շահագրգռված չլինելով շարունակել խաղալ Կոնտեի թիմում։ Պոտենցիալ գնորդները այդքան էլ շատ չէին, այն էլ այնպիսի գնորդները, որոնք կարող էին փոխհատուցել ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջվող գումարը։ Միակ իրական տարբերակը, ըստ մամուլի, թուրինյան ակումբն էր, իսկ նման ֆուտբոլիստին հակառակորդին վաճառել, իհարկե, միլանցիները չէին ցանկանա։ Այնպես որ, Իկարդիին ՊՍԺ-ին վաճառելը, թեկուզ և նախատեսվածից ավելի ցածր գնով, միլանյան գրանդի կողմից թերևս ամենաօպտիմալ տարբերակն էր։

                  Իկարդին շատ լավ ֆուտբոլիստ է, բարձրակարգ հարձակվող, ով կուժեղացնի գրեթե ցանկացած գրանդի կազմը, սակայն, ֆուտբոլում ամեն ինչ չէ, որ կախված է մարզադաշտում տեղի ունեցող իրադարձություններից․․․

                  Իսկ ի՞նչ հետևանքներ կունենա Իկարդիի տրանսֆերը ՊՍԺ-ի համար։ Թիմում բարձրակարգ հարձակվողները արդեն 4-ն են՝ Նեյմար, Մբապե, Կավանի և մեր հերոսը։ Բնականաբար, նրանցից մեկը շատ քիչ խաղաժամանակ կստանա և կցանկանա փոխել ակումբային գրանցումը։

                  Օ՜հ, կներեք, արդեն մեկ տարի է մենք տեսնում ենք այդ իրավիճակը․ այո՛, խոսքը Կավանիի մասին է։ Նա և նրա շրջապատը արդեն բազմիցս են նշել, որ «մատադորը» կլքի ակումբը։ Տրանսֆերային շշուկները ևս շատ են, թե որտեղ կարող է շարունակել իր կարիերան ֆուտբոլիստը․ «Աթլետիկո», «Ինտեր», «Պենյառոլ», իսկ այժմ նաև «Նյուքասլ»։ Ոմանք կարծում են, որ Իկարդիի տրանսֆերը իրականացվեց, քանի որ ՊՍԺ-ից կարող է հեռանալ Մբապե-Նեյմար զույգից մեկը, և մասնավորապես՝ Նեյմարը, ով ցանկանում է վերադառնալ Կատալոնիա։ Սակայն «Բարսելոնան» իր հերթին արդեն հայտնել է, որ ներկա դրությամբ այդ տրանսֆերը անիրական է, և ակումբը չունի համապատասխան միջոցներ այն իրականացնելու։ Այնպես որ, կարծում եմ, Կավանին արդեն իսկ հավաքում է իր ճամպրուկները և շուտով կլքի Սենայի ափերը․․․

                  Թեգեր: #մաուրո-իկարդի
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Իկարդին մոտ է ՊՍԺ-ից հեռանալուն

                  27.05.21

                  Իկարդին՝ Ինտերից հեռանալու մասին. Փարիզ տեղափոխվելը մեկ քայլ առաջ էր. Ցանկանում եմ տիտղոսներ նվաճել

                  02.07.20

                  Netflix-ն ու HBO-ն հնարավոր է սերիալ նկարահանեն Իկարդիի կնոջ մասին

                  13.06.20

                  Պաշտոնական. Մաուրո Իկարդին՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ

                  31.05.20

                  ԼՐԱՀՈՍ

                  Վերադարձիր ավելի ուժեղ, աստղային տղա. Ռուդիգերը աջակցել է վնասվածք ստացած Մուսիալային

                  00:30 / 07.07.25

                  Ես շատ հազվադեպ եմ այսքան զայրացած լինում․ Կոմպանին՝ Մուսիալայի վնասվածքի մասին

                  00:15 / 07.07.25

                  ՖԻՖԱ-ն 36 անգամ իջեցրել է Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի տոմսերի գները

                  23:30 / 06.07.25

                  Լուիս Դիաս, թե՞ Ռեշֆորդ․ Բարսելոնան արդեն կատարել է իր ընտրությունը

                  23:15 / 06.07.25

                  Երջանիկ ենք, բայց պետք է կենտրոնացած մնանք մինչև վերջ․ Խաբի Ալոնսո

                  22:40 / 06.07.25

                  Մբապեն Բորուսիայի դեմ խաղից հետո երկար է մնացել մարզադաշտում. հայտնի է պատճառը

                  22:10 / 06.07.25

                  Բրազիլական Պալմեյրասի սանը կարիերան կշարունակի Ալաշկերտում

                  21:51 / 06.07.25

                  Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Ռազմիկ Եփրեմյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին՝ նվաճելով բրոնզե մեդալ

                  21:39 / 06.07.25

                  Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սարգիս Բեգոյանը հաղթեց ռուս ըմբիշին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն

                  21:29 / 06.07.25

                  Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ Մանչեսթեր Յունայթեդ հնարավոր տեղափոխության մասին

                  21:15 / 06.07.25

                  Ռոնալդուի քույրը պատասխանել է Ժոտայի հուղարկավորությանը եղբոր բացակայության համար ուղղված քննադատություններին

                  20:45 / 06.07.25

                  Սուպերհամակարգիչը նշել է Աշխարհի ակումբային առաջնության նոր ֆավորիտին

                  20:15 / 06.07.25

                  Նեյմարը բարեմաղթանք է հղել վնասվածք ստացած Մուսիալային

                  19:00 / 06.07.25

                  Նիկոլաոս Կայնուրգիոսը դարձել է Փյունիկի ֆուտբոլիստ

                  18:00 / 06.07.25

                  Հայաստանում երբեմն չափազանցում են. Մուրադ Մուսաևը՝ Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին

                  17:10 / 06.07.25

                  Ռեալ Սոսյեդադի կիսապաշտպանը տեղափոխվեց Արսենալ

                  16:53 / 06.07.25

                  Նոյերը քննադատել է Դոնարումային՝ Մուսիալայի վնասվածքի պատճառ դարձած խաղի համար

                  16:00 / 06.07.25

                  Լիվերպուլը հետաձգել է նախամրցաշրջանային հավաքը

                  15:30 / 06.07.25

                  Նա այնտեղ էր՝ ինձ հետ. Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդը՝ Ժոտայի մահից հետո Ռեալի խաղի մասին

                  15:00 / 06.07.25

                  Հոյսենը ներողություն է խնդրել Ռեալի երկրպագուներից ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ ստացած հեռացման համար

                  14:30 / 06.07.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Ակումբային ԱԱ․ խմբային փուլի առաջին տուրի ամփոփում

                  14:00 / 19,06,25

                  Կարդալ ավելին

                  Բավարիան ջախջախեց Օքլենդ Սիթիին, իսկ ՊՍԺ-ն՝ Ատլետիկոյին. Ակումբային Աշխարհի առաջնությունը նոր թափ է ստանում

                  17:30 / 16,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  📷 Յամալի նոր սերը․ 30-ամյա Վասկեսին քննադատում են, ֆուտբոլիստին՝ զգուշացնում

                  16:30 / 19.06.25

                  Կարդալ ավելին

                  🎥 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ ֆուտբոլային հանդիպման ժամանակ

                  15:20 / 17.06.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.