Իսպանական «Բարսելոնան» շարունակում է փորձեր ձեռնարկել ձեռք բերելու Արգենտինայի հավաքականի և «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին: Ըստ Corriere dello Sport-ի, կատալոնացիները պատրաստ են եռակողմ տրանսֆերի, որին կմասնակցեն «Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուն և «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաու Կանսելուն:
Ինչպես նշում է աղբյուրը, Սեմեդուն կուղևորվի անգլիական ակումբ, իսկ Կանսելուն կտեղափոխվի ոչ թե իսպանական ակումբ, այլ «Ինտեր»: Դրա շնորհիվ «Բարսելոնայում» ակնկալում են, որ «Ինտերը» կհամաձայնի իջեցնել Մարտինեսի փոխհատուցման գինը:
Հոդվածում նշվում է նաև, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ցանկանում է իր թիմում տեսնել Սեմեդուին: Իսկ Կանսելոն նախկինում խաղացել էր «Ինտերում» և դեմ չէր լինի վերադառնալ Սերիա Ա:

Մայիսի սկզբին ԶԼՄ-ները գրում էին, որ «Բարսելոնան» 80 միլիոն եվրո և երեք խաղացողների՝ Ժունիոր Ֆիրպոյին, Ժան-Կլեր Տոդիբոյին և Սեմեդույին առաջարկել էր Մարտինեսի համար: «Ինտերը», սակայն, պնդել է «Բարսելոնայի» կողմից վճարել 111 միլիոն եվրո կլաուսուլան, որը ամրագրված է որպես փոխհատուցում հարձակվողի պայմանագրում:
Մարտինեսը արգենտինական «Ռասինգի» սան է: Նա «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2018 թվականից: Իտալական ակումբում հարձակվողը 66 խաղում խփել է 25 գոլ, իսկ Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 17 խաղում՝ 9 գոլ։