Ֆորմուլա-1-ը որոշում է կայացրել մրցաշրջանի մեկնարկի մասին: Եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի, Ավստրիայում տեղի կունենա 2020 թվականի առաջին Գրան Պրին։ Այն նախատեսված է հուլիսի 5-ին: Մրցաշրջանը կբաժանվի երկու հատվածի՝ աշնանային և ձմռային: Եվրոպայում մրցավազքերը կսկսվեն ավելի շուտ, իսկ դեկտեմբերին մոտ կվերսկվեն նաև Մերձավոր Արևելքում:
Ինչպես հայտնել է The Judge 13-ը, Ավստրիան անընդմեջ երկու փուլ կանցկացնի: Երկրորդ մրցավազքը տեղի կունենա հուլիսի 8-ին կամ 9-ին: Այնուհետև Մեծ Բրիտանիայում կանցկացվեն երկու փուլ՝ հուլիսի 19-ին և 23-ին: Բոլոր միջոցառումները կազմակերպվելու են դատարկ տրիբունաներով: Բացի այդ, յուրաքանչյուր թիմ տեղավորվելու է առանձին հյուրանոցում:
Այժմ մինչը հոկտեմբեր հանդիսատեսին չի թույլատրվի ներկա լինել մրցավզքերին: Կազմակերպիչները ստիպված են լինում վերափոխել տոմսերը հաջորդ տարվա համար, գումարը վերադարձնել և մշակել անվտանգության համապատասխանության ծրագրեր: Մրցավազքերը իրականացնելն ավելի լավ է, քան դրանց չեղարկումը, բայց Ֆուրմուլա-1-ը ռիսկի է դիմում ֆինանսական խնդիրների առջև կանգել: Իսկ Liberty Media գլխամասային ընկերությունը չի երաշխավորում, որ մրցաշրջանը ընդհանրապես տեղի կունենա:

«Մենք մեծ վստահություն ենք հայտնում, որ առաջնությունը կսկսվի, բայց որևէ երաշխիք չի կարող տրվել, որ մրցաշրջանն ընդհանրապես տեղի կունենա: Մեզ մնում է առաջին փուլը անցկացնել հուլիսի 5-ին Ավստրիայում: Նրանից մեկ շաբաթ անց, ամենայն հավանականությամբ, մենք կանցկացնենք ևս մեկ մրցավազք՝ Ռեդ Բուլի Ռինգում: Մենք կարծում ենք, որ Եվրոպայում մրցավազքերը կանցկացվեն առանց երկրպագուների, բայց հուսով ենք, որ հետագա փուլերը բաց կլինեն հասարակության համար:
Մենք լավատեսորեն ենք տրամադրված այն մրցուղիների քանակների առումով, որոնք կարող են ընդունել աշխարհի գավաթի խաղարկության փուլերը: Իհարկե, կզգացվի կորոնավիրուսիպանդեմիայի ազդեցությունը, բայց մենք զգում ենք, որ մեր դիրքորոշումը մրցավազքերին վերադառնալու հարցում ավելի հաստատուն է դարձել», — ասում է ընկերության ղեկավար Չեյզ Քերին BBC-ին:

Տարվա առաջին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունն ամենևին ուրախալի չէ: Եկամտի ցուցանիշները կտրուկ ընկել են: Առաջին ինը փուլերի չեղարկումը կամ հետաձգումը համընկավ հենց այս ամենի հետ: Զեկույցում հաշվի չեն առնվել նախապես կատարված ներդրումները: Այսպիսով, պարզվեց, որ մրցաշարի եկամուտը 246 միլիոն դոլարից ընկավ 39 միլիոնի՝ նվազելով գրեթե 7 անգամ:
Իհարկե, Ֆորմուլա 1-ին ձեռնտու չէ մրցաշրջանը չեղյալ հայտարարելը: Այժմ անհրաժեշտ է ստանալ ցանկացած եկամուտ: Եվ այնքան էլ կարևոր չէ, որ այն շատ ավելի փոքր կլինի, քան նույն 2019-ին: Սովորական սխեման ներառում էր փոխգործակցությունը պետության, մրցաշարի կազմակերպիչների և ներդրողների միջև: Ֆորմուլա-1-ը գումար է ստացել կազմակերպիչների ներդրումներից, հեռուստատեսային իրավունքի վաճառքից, հովանավորչական իրադարձություններից, գործունեությունից, VIP տոմսերից և այլն: Առանց հանդիսատեսի՝ այս ամբողջ սխեման փլուզվում է: