«Յուվենտուսը» կարող է դադարեցնել պայմանագիրը Գոնսալո Իգուայինի հետ, ով այժմ ընտանիքի հետ հայրենիքում է՝ Արգենտինայում: Այդ մասին հայտնում է Tuttosport-ը:
«Յուվենտուսը» նախօրեին պահանջել է, որ արտերկրից խաղացողները վերադառնան Իտալիա՝ սկսելու նախապատրաստվել առաջնության վերսկսման համար, որն ընդհատված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Բայց Իգուայինը որոշեց մնալ Արգենտինայում, ինչը ակումբին չի տեղեկացրել և առաջացրել է ղեկավարության դժգոհությունը:
Ակնկալվում է, որ Ա Սերիայի թիմերը կվերսկսեն մարզումները մայիսի 4-ին: Այնուամենայնիվ, արտերկրից Իտալիա ժամանող խաղացողները պետք է նաև 14-օր դեռ կարանտինում մնան: