Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվելու է Մոսկվայում, հերթական անգամ հետաձգվել է և տեղի կունենա այս տարվա հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 8-ը:
Հիշեցնենք՝ մրցաշարը պետք է կայանար ապրիլի 4-12-ը, սակայն ավելի ուշ այն տեղափոխվեց հունիս ամիսը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մրցաշարի Եվրոպա -2020 անվանումը կպահպանվի, եթե նունիսկ այն տեղափոխվի 2021թ.:
Մրցակարգով օլիմպիական խաղերին կմասնակցեն այն ծանրորդները, ովքեր վարկանիշային ինը մրցաշարերից առնվազն վեցում հանդես կգան։ Ի դեպ, օլիմպիական որակավորման մրցումների առաջին և երկրորդ փուլերն արդեն ավարտվել են։ Երրորդը սկսվել էր, բայց՝ հետաձգվեց։ ․