Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության հանդիպումները կվերսկսվեն մայիսի 9-ին, Bild-ին ասել է երկրի առողջապահության նախարար Յենս Շպանը:
«Եթե հանդիպումներն անցկացվեն առանց հանդիսականների, հնարավոր կլինի վերսկսել առաջնությունը: Բոլորի համար վարակի ռիսկը նվազագույնի հասցնելու համար դա անհրաժեշտ է: Մայիսի 9-ից մրցաշարի վերսկսումը լավ նշան կդառնա միլիոնավոր ֆուտբոլասերների համար, նույնիսկ եթե տրիբունաները դատարկ լինեն», — ասել է Շպանը:
Գերմանիայի ֆուտբոլի լիգայի (DFL) գործադիր տնօրեն Քրիստիան Սայֆերտը հայտարարել է, որ Բունդեսլիգան հնարավոր է խաղարկի առանց հանդիսականների մինչև 2020 թվականի վերջը: Նա ավելացրեց, որ առաջնության վերսկսման ժամկետը պետք է հաստատվի կառավարության հետ բանակցությունների ընթացքում: