Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը «Թվիթերի» իր էջում պատասխանել է երկրպագուների հարցերին.
Սիրելի մրցաշարը – «Ռոլան Գարոս»
Ռուսական սիրելի ուտելիքը – Պելմենի
Թենիսիստ, որը ոգեշնչել է Ձեզ – Սաֆին
Մրցաշարերի ամենաուրախ տղան – Մոնֆիս
Լավագույն ընկերները մրցաշարերում – Դանիել Մեդվեդև, Անդրեյ Ռուբլև, Եվեգենի Դոնսկոյ, Իլյա Իվաշկա
Հաճա՞խ եք լինում Հայաստանում- մի քանի անգամ եղել եմ, բայց սպասում եմ հնարավորության դեպքում հաճույքով վերադառնալուն
Հաճա՞խ եք մարզվում – շաբաթը 6 օր մարզվում եմ՝ 2.5 ժամ տևողությամբ, որպեսզի մարզավիճակ պահպանեմ
Սիրած սերիալները – «Վիկինգները», «Սև ցուցակ», «Money Heist»