Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին մահացել է։
«Բառեր չունեմ նկարագրելու վիշտը կապված կնոջս՝ Արիանայի մահվան հետ։ Նա խելացի, աշխատասեր և ուրախ մարդ էր, ով ապրեց գեղեցիկ կյանք։ Սիրում եմ քեզ, ննջի՛ր խաղաղությամբ»,-գրել է Արոնյանը Twitter-ում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարտի 30-ին Արիանա Կաոիլիի առողջական վիճակը դարձյալ վատացել էր, ինչից հետո նրան վերակենդանացման բաժանմունք էին տեղափոխել։
Հիշեցնենք, որ մարտի 14-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Արոնյանը կինը «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում բախվել էր բետոնե հենասյանը: Փրկարարները դժվարությամբ, հատուկ տեխնիկա օգտագործելով են կարողացել կնոջը ավտոմեքենայից դուրս բերել: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց:
Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոիլին ամուսնացած էին 2017 թվականից։