Sport.es-ի փոխանցմամբ ՝ «Բարսելոնան» ուրվագծել է թիմի կազմի հիմնական փոփոխությունները:
Հաղորդվում է, որ կատալոնյան ակումբը պատրաստ է վաճառել 8 խաղացող՝ առաջնության դադարեցման պատճառով կորուստների ֆոնի վրա ֆինանսական հաշվեկշիռը բարելավելու, ինչպես նաև գնելու նոր խաղացողներ, որոնք կարող են փոխել խաղային մոդելը:
Ֆուտբոլիստների թվում, որոնց հետ կապված առաջարկները «Բարսելոնան» կքննարկի, հայընվել են Արտուրո Վիդալը, Իվան Ռակիտիչը, Սամուել Ումտիտին, Մարտին Բրայթվայթը, Ֆիլիպե Կոուտինյոն, Ժունիոր Ֆիրպոն, Անտուան Գրիզմանը և Նետոն: