Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պատմել է, որ կորցրել է իր մանկության ընկերներից մեկին, ով մահացել է կորոնավիրուսից։
«Քույրս հայտնեց, որ իմ մանկության ընկերը մահացել է կորոնավիրուսից։ Նա ֆուտբոլ էր խաղում ինձ հետ, երբ մենք երեխա էինք։ Նա աշխատում էր բարեգործական կազմակերպությունում։
Այն, որ մարդիկ մահանում են բավարար թերապիայի պակասից, սարսափելի է ու նորմալ չէ։ Մեր բուժաշխատողները ահռելի մեծ աշխատանք են տանում։ Ահա թե ինչու, ես չեմ մտածում Իտալիան լքելու մասին»,-Մանչինիի խոսքն է մեջբերում Gazetta dello Sport-ը։
Իտալիայում մարզական բոլոր միջոցառումները դադարեցված են։ Ներկա պահին Իտալիան կորոնավիրուսով վարակվածների թվով առաջինն է աշխարհում։