Վերջերս «Մոնակոյի» կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը երկրպագուներից հարցրել է՝ ինչով կարելի է զբաղվել կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինի ընթացքում. «ի՞նչ սերիալներ խորհուրդ կտաք, որոնք 4 եթերաշրջանից ավելի են տևում»,- գրել է Ֆաբրեգասը Թվիթերում։
ArmSport-ը Ձեզ համար առանձնացրել է մարզական թեմատիկայով մի քանի ֆիլմեր, որոնք դիտելով կարող եք լրացնել Ձեր օրը հավելյալ մոտիվացիայով և ինչու ոչ՝ մասնակիորեն ստանալ՝ այս օրերին բոլորիս այդքան պակասող սպորտային էմոցիաների չափաբաժին։
ԱՄՆ, Ֆրանսիա․ 2019թ
Գլխավոր դերերում՝ Քրիստիան Բեյլ, Մեթ Դեյմոն

Ֆիլմը ներկայացնում է իրական պատմություն Լե Մանի 24 ժամ մրցավազքում հաղթելու համար Ford և Ferrari թիմերի պայքարի մասին։ Սյուժեն պտտվում է էքսցենտրիկ ու վճռական ամերիկացի ինժներների ու կոնստրուկտորների թիմի շուրջ, որոնց գլխավորում են ավտոմոբիլային կանխատեսող Քերոլ Շելբին ու բրիտանացի մրցարշավորդ Քեն Մայլզը, որոնց Հենրի Ֆորդ II-ն ու Լի Յակոկան ուղարկել են զրոյից ստեղծելու բոլորովին նոր ավտոմեքենա, որը կարող է օգնել վերջապես առաջ անցնել մշտապես հաղթող Էնցո Ֆերրարիի թիմից։
Հոլիվուդում կայացած Օսկար-2020 մրցանակաբաշխությանը սպորտային դրաման հաղթեց “լավագույն մոնտաժ” և “լավագույն ձայնային մոնտաժ” անվանակարգերը:
📽 Գոլ
ԱՄՆ, Մեծ Բրիտանիա․ 2005թ
Գլխավոր դերերում՝ Մարսել Յուրես, Դին Նոուսլի

Այս ֆիլմը առաջինն է «Գոլ» ֆիլմերի եռաշարքից։ Ֆիլմի գլխավոր հերոսը մեքսիկացի փախստական Սանտյագո Մունյեսն է, ով ապրում է Լոս Անջելեսում և շատ է սիրում ֆուտբոլ։ Մի օր նրա երազանքն իրականանում է, և նրան նկատած մի գործակալ առաջարկում է ուժերը փորձել ԱՊԼ-ում՝ «Նյուքասլում»։
Այդ օրվանից էլ սկսվում է մեր հերոսի դժվարին ուղին մառախլապատ Ալբիոնում, և այս ֆիլմը վառ օրինակ է, թե ինչպես քրտնաջան աշխատանքի և մեծ ցանկության դեպքում կարելի է հասնել բաղձալի նպատակին։
📽 Ալի
ԱՄՆ․ 2001թ
Գլխավոր դերերում՝ Ուիլ Սմիթ, Ջեյմի Ֆոքս

Երկու «Օսկար», երեք «Ոսկե գլոբուս», «MTV» ալիքի մրցանակ լավագույն տղամարդու դերի համար․․․ Լավագույն ֆիլմերից մեկը մարզական թեմայով։
Ֆիլմը պատմում է բոլոր ժամանակների լավագույն սպորտսմեններից մեկի՝ լեգենդար բռնցքամարտիկ Մոհամեդ Ալիի անցած ուղու մասին․ ինչպե՞ս Կասիուս Քլեյն ընդունեց իսլամ, ինչպե՞ս պայքարեց քաղաքացիական իրավունքների համար և ինչպե՞ս և ի՞նչ մարզական հաջողությունների հասավ։ Համարձակ և անկեղծ, նա գրում է նոր պատմություն՝ աֆրոամերիկացիները սպորտի մեջ: Նրա անձնական կյանքը ոչ պակաս ուշագրավ է նրա նվիրվածությամբ կրոնին, նրա ընկերությամբ Մալքոլմ Իքսի հետ և նրա ստրկական անունից հրաժարվելուց:
Ֆիլմը վառ ապացույց է, թե ինչպես սպորտի միջոցով կարելի առաջ քաշել արդի բազմաթիվ խնդիրների լուծման անհրաժեշտությունը։
ԱՄՆ, Մեծ Բրիտանիա․ 2016թ
Գլխավոր դերերում՝ Քևին դե Պաուլա, Ռոդրիգո Սանտորո, Վինսենտ Դ’Օնոֆրիո, Պելե

Ամերիկյան կենսագրական ֆիլմը՝ նկարահանված 2016 թվականին, հիմնված է բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Պելեի կյանքի և կարիերայի վրա։ Ֆիլմի սյուժեն ընդգրկում է ապագա լեգենդի մանկությունը, ընդհուպ մինչև Շվեդիայում տեղի ունեցած Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում տարած հաղթանակը, երբ Պելեն տասնյոթ տարեկան էր։ Էդսոն Արանտիս դու Նասիմենտուի ճակատագիրը միշտ չէր, որ բարեհաճ էր իր նկատմամբ։
Հիշեցնենք, որ վերջերս լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն պատմել է, թե ինչպես է նա ստացել իր մականունը:
Ռուսաստան․ 2013թ
Գլխավոր դերերում՝ Դանիլա Կազլովսկի, Սվետլանա Իվանովա

Ֆիլմը պատմում է խորհրդային հոկեյիստ Վալերի Խառլամովի և ԽՍՀՄ — Կանադա սուպերսերիայի առաջին խաղի մասին (1972)։
Երիտասարդ Խառլամովը Մոսկվայում ծանոթանում է հայտնի մարզիչ Անատոլի Տարասովի հետ, ով Վալերիին ընկերոջ՝ Ալեքսանդր Գուսևի հետ ուղարկում է Ուրալ՝ Չեբարկուլ քաղաք՝ խաղալու տեղական «Զվեզդա» ակումբի կազմում։ Հետագայում Խառլամովն ընդգրկվում է ԲԿՄԱ ակումբի, ապա՝ նաև ԽՍՀՄ հոկեյի ազգային հավաքականի կազմում։
Ֆիլմն արժանացել է «Ոսկե արծիվ» վեց մրցանակի՝ ճանաչվելով տարվա լավագույն ռուսական ֆիլմ։
Մրցաշարային դադարը Դուք կարող եք լրացնել նաև սպորտային թեմայով տարբեր non-fikshen-ով։
Ամենաբարձր վարկանիշ ունեցող վավերագրական ֆիլմերի շարքում կարելի է առանձնացնել բրազիլացի մեծ ավտոարշավորդ Այրտոն Սեննի, ֆուտբոլային մարզիչներ Վալերի Լոբանովսկու եւ Բոբի Ռոբսոնի մասին ֆիլմերը, ինչպես նաեւ HBO ժապավենը բռնցքամարտիկ Մոհամեդ Ալիի մասին եւ թենիսիստ Էնդի Մարեյի լուրջ վիրահատությունից հետո սպորտ վերադառնալու մասին ֆիլմը:
Հատուկ արժանի է առանձնացնելու Drive to Survive վավերագրական սերիալը «Ֆորմուլա-1»-ի մասին, որը նկարահանվել է Netflix-ի կողմից՝ մրցարշավային սերիայի պրոմոուշենի հետ համատեղ։ Վերջերս կայացել է երկրորդ սեզոնի պրեմիերան, որում հեղինակները պատմում են 2019 թվականի առաջնության ինտրիգների և դիմակայությունների մասին։
Իսկ եթե Դուք բռնցքամարտի սիրահար եք, ապա Ձեզ կհետաքրքրի նաև Մայք Թայսոնի մասին վավերագրական ֆիլմը, որտեղ լեգենդար բռնցքամարտիկը պատմում է իր անցած ուղու, կյանքի դժվարությունների և լուսավոր կետերի մասին։
Իհարկե, չենք կարող շրջանցել նաև ներկա պահին աշխարհի ամենահայտնի երկու ֆուտբոլիստներին՝ Ռոնլդուին և Մեսսիին։ Առաջարկում են դիտել նրանց մասին ֆիլմը այստեղ ⬇⬇⬇
Վար Բաբայան