«Բարսելոնան» կարող է երկրորդ հնարավորությունը տալ կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին, ով խաղում է «Բավարիայի» կազմում վարձավճարով: Ֆուտբոլիստը տեղափոխվեց մյունխենյան ակումբ նախորդ ամառ, բայց շուտով նա կարող է վերադառնալ կատալոնական ակումբ:
Ըստ Forbes-ի, Բարսելոնայում արդեն քննարկվել են Կոուտինյոյի հավանական վերադարձի հարցը: Նշվում է, որ կատալոնացիների նոր գլխավոր մարզիչ Կիկե Սետյենը, կարծես, պատրաստ է թույլ տալ կիսապաշտպանին մնալ թիմի կազմում՝ նրան տալով երկրորդ հնարավորությունը իրեն դրսևորելու:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն հետաքրքրված է Կոուտինյոյի ծառայություններով: Տեղեկություններ կային նաև ֆուտբոլիստի ՝ «Յուվենտուս» տեղափոխվելու հնարավորության մասին: