Վերջերս համացանցում հայտնվել էին մի շարք թոփ ակումբների և ազգային հավաքականների հավանական մարզաշապիկների լուսանկարները՝ հաջորդ մրցաշրջանի, իսկ հավաքականների դեպքում՝ Եվրո-2020-ի համար։
Համացանցում տեղադրվել է «Ռոմայի» նոր տնային մարզաշապիկի լուսանկարը 2020/21 մրցաշրջանի համար: Նոր մարզաշապիկի ուշագրավ առանձնահատկությունը կրծքավանդակի վրա հորիզոնական գծերի առկայությունն է:

Համացանցում հայտնվել է նաև 2020/2021 մրցաշրջանի համար Մադրիդի «Ռեալի» հնարավոր մարզաշապիկը: Շապիկը սպիտակ գույնի է՝ լրացված վարդագույն երեք գծերով: Նաև վարդագույն կլինի «սերուցքայինների» տիտղոսակիր հովանավոր Fly Emirates-ի լոգոն:

Սա էլ մադրիդյան ակումբի մարզաշապիկի երկրորդ օրինակը։


«Յուվենտուսի» տնային մարզաշապիկը, որով թիմը հանդես կգա 2020/21 մրցաշրջանում, պատրաստված է թուրինյան ակումբի համար ավանդական սև և սպիտակ գույներով: Շապիկի վրա կա երեք նեղ ուղղահայաց շերտ: Շորտերը և գուլպաները սպիտակ են:

Թուրինյան ակումբի երկրորդ մարզահագուստը․

Եվ երրորդը․․․ անսովոր է, չէ՞ 🤔

Կատալոնական «Բարսելոնայի» հաջորդ մրցաշրջանի մարզաշապիկներից մեկը։ Հատկանշական է, որ մարզաշապիկը վարդագույն է։

Ետ չեն մնում նաև հավաքականները։ Համացանցում հայտնվել է Իտալիայի հավաքականի մարզաշապիկը Եվրո-2020-ի համար:

Ֆրանսիայի հավաքականի տնային մարզաշապիկի լուսանկարը։ Նոր մարզաշապիկի առանձնահատկությունը հորիզոնական գծանախշերն են:

Adidas ընկերությունը ներկայացրել է Իսպանիայի, Գերմանիայի ու Բելգիայի հավաքականների հիմնական մարզաշապիկները Եվրո-2020-ի համար: Բունդեսթիմի մարզահագուստը ներկայացրել է Տոնի Կրոսը, իսպանացիների մարզաշապիկի ներկայացմանը մասնակցել է Ալվարո Մորատան, իսկ Բելգիայի ընտրանու ապագա տեսքը ցուցադրել է Միշի Բատշուային:


