Լոնդոնում շարունակվում է բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը: Այսօր ռինգ է դուրս եկել 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը:
Ցավոք, Անուշը, իտալացի Ջիորդինա Սորենտինոյի հետ մենամարտում, պարտություն է կրել:
Մինչ այս, ռինգ դուրս եկած մեր մյուս բռնցքամարտիկները հաղթանակներ էին տարել: Պայքարի մեջ են շարունակում մնալ Արթուր Բազեյանը, Գոռ Ներսիսյանը, Նարեկ Մանասյանն ու Անի Հովսեփյանը:
Դեռ պայքարի մեջ չեն մտել Կորյուն Սողոմոնյանը, Հովհաննես Բաչկովը, Գուրգեն Մադոյանը, Արման Դարչինյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը: