Մադրիդի «Աթլետիկոն» ցանկանում է իր կազմում տեսնել «Խետաֆեի» պաշտպան Մարկ Կուկուրելային, տեղեկացնում է Sport.es-ը:
Նշվում է , որ մադրիդյան ակումբը պաշտոնական հայցում է ներկայացրել կատալոնական ակումբ՝ ցանկանալով ճշտել հնարավոր տրանսֆերի արժեքը:
Հիշեցնենք, որ Կուկուրելան վարձավճարով է խաղում «Խետաֆեում» և նրա իրավունքները պատկանում են «Բարսելոնային»:
Հավելենք, որ Լա Լիգայի այս մրցաշրջանում Կուկուրելան անցկացրել է 25 հանդիպում և դարձել՝ 1 գոլի հեղինակ: