Աշոցքում ավարտվեց դահուկավազքի Հայաստանի բաց առաջնությունը: Մրցումային վերջին օրը կայացան տղամարդկանց և կանանց 1.4 կմ սպրինտ մրցաշարերը: Տղամարդկանց պայքարում Հայաստանի բաց առաջնության չեմպիոն դարձավ Միքայել Միքայելյանը, երկրորդ տեղը զբաղեցրեց Թադևոս Պողոսյանը, 3-րդը՝ շվեյցարացի Անդրին Շելենբերգը: Տղամարդկանց պայքարում մասնակիցների թիվը 19 էր, որոնցից մեկը՝ արտասահմանից (շվեյցարացի Անդրին Շելենբերգը):

Կանանց պայքարում մասնակիցների թիվը ընդամենը 4-ն էր: Լավագույն արդյունքը Կատյա Գալստյանը ցույց տվեց, 2-րդը Վարսենիկ Ավետիսյանն էր, 3-րդը` Անգելինա Մուրադյանը:

Մրցանակակիրներին պարգևատրել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և ՖԿՍՊԻ-ի ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը:
ArmSport-ը ավելի ուշ կներկայացնի Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի, մրցանակակիրների և դահուկային սպորտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանի հարցազրույցները: