Այսօր՝ հունվարի 10-ին, ծննդյան 65-րդ տարեդարձն է նշում հայկական ֆուտբոլի պատմության ամենավառ դեմքերից մեկը՝ լեգենդար Խորեն Հովհաննիսյանը:
Խորեն Հովհաննիսյանն Օլիմպիական խաղերի (1980) բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի 1976 թվականի երիտասարդական առաջնության հաղթող, ԽՍՀՄ 1976 թ. գարնանային առաջնության արծաթե մեդալակիր։ 1979-1984 թթ.-ին հանդես է եկել ԽՍՀՄ հավաքականում. միութենական ֆուտբոլի գլխավոր թիմում 37 խաղ է անցկացրել՝ խփելով 8 գոլ։ Հայաստանի ֆուտբոլիստներից առաջինն է մասնակցել Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի. Մունդիալ-1982-ում խփել է 1 գոլ։

Խորեն Հովհաննիսյանը ստացել է 20-րդ դարի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչումը:
1995-1998 թթ. Խորեն Հովհաննիսյանը գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը:
Հովհաննիսյանը Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող «Անի» ՖԱ-ի սեփականատերն է:
ArmSport.am-ը շնորհավորում է Խորեն Հովհաննիսյանին՝ մաղթելով եռանդ՝ մասնակցելու հայկական ֆուտբոլի զարգացմանը: