Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլը մոտենում է ավարտին։ A խմբում պայքարն ավարտված է։
ԱՊՈԷԼ-ը սեփական դաշտում անչափ կարևոր երեք միավոր վաստակեց խմբի առաջատար «Սևիլիայի» դեմ խաղում ու ապահովեց տեղը փլեյ-օֆֆ փուլում։ «Սևիլիան» ավելի վաղ էր ապահովել տեղը 1/16 եզրափակչում։
C խմբում «Խետաֆեն» հաղթեց «Կրասնոդարին» 3-0 հաշվով ու Բազելի հետ միասին դուրս եկավ հաջորդ փուլ։
Խաղային օրվա մյուս արդյունքները՝ այստեղ։