«Մանչեսթեր Սիթին» սկսել է պլաններ մշակել թիմի ապագայի վերաբերյալ առանց Պեպ Գվարդիոլայի։ Այս մասին գրում է Goal-ը՝ հղում կատարելով The Athletic-ին։
Կատալոնացի մարզչի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը։ Սակայն «քաղաքայինները» արդեն հիմա մտածում են այն ժամանակների մասին, երբ թիմում այլևս չի լինի Պեպ Գվարդիոլան։
Իր մարզչական կարիերայի ընթացքում Գվարդիոլայի ապագան թերևս ոչ մի անգամ հարցականի տակ չի եղել։