VBet Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում ԲԽ-ի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Ձորաղբյուրի մարզաբազայում հյուրընկալվեց Առաջին խմբի չեմպիոնին ու ջախջախիչ` 11-2 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ:
Վարդան Մինասյանի թիմի կազմում պոկեր է ձևակերպել Լուիս Օգանան, հեթ-տրիկ է ձևակերպել Արտյոմ Ավանեսյանը, դուբլի հեղինակ է դարձել Պետրոս Ավետիսյանը, մեկական գոլ էլ իրենց ակտիվում գրանցել են Ալեքսանդր Դամչևսկին ու Անտոն Կոբյալկոն:
Այսպիսով, «Արարատ-Արմենիան» ապահովեց իր տեղը VBet Հայաստանի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: