«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը փոխում է «խաղի կանոնները»:
Daily Mail-ը հայտնում է, որ երիտասարդ մասնագետը սահմանել է հետևյալ տուգանքները թիմի ֆուտբոլիստների համար.
20 հազար ֆունտ տուգանք մարզումից ուշանալու համար
10 հազար ֆունտ տուգանք, եթե ֆուտբոլիստը մարզվելուն ի վիճակի չլինելու մասին տեղեկացրել է պարապմունքի մեկնարկից 1.5 ժամ շուտ
5 հազար ֆունտ տուգանք, եթե ֆուտբոլիստը միայնակ հեռանում է ստադիոնից խաղից հետո
հազար ֆունտով կտուգանվի այն ֆուտբոլիստը, ում հեռախոսի ձայնը կլսվի թիմային հավաքների ընթացքում: Նույնքան տուգանք է սահմանված հանդիպման նախավարժանքից ուշանալու համար
Նաև հայտնի է դարձել, որ կարգազանցները տուգանքները պետք է վճարեն 14 օրվա ընթացքում: