Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի Մ-23 տարեկանների Աշխարհի առաջնությունը: Ազատոճային ըմբիշ, 61կգ քաշային Արսեն Հարությունյանը պարտվեց կիսաեզրափակչում:
Հայ ըմբիշի մրցակիցը Հնդկաստանը ներկայացնող Ռավինդերն էր: Արսենը հաղթում էր 3-0 հաշվով: Գոտեմարտի ավարտից 2 րոպե առաջ Ռավինդերը տուշեով հաղթեց Հարությունյանին: Գոտեմարտն ավարտվեց 3-4 հաշվով:
Հիշեցնենք, որ Եվրոպայի գործող չեմպիոնը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 10-5 հաշվով հաղթել էր Մոնղոլիայի ներկայացուցչին: 1/4 եզրափակչում Արսենը մրցեց Իրանի Իսլամական Հանրապետությունը ներկայացնող Մոհամադբագեր Յախքեշիի հետ և հաղթեց 13:6 հաշվով: