Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի 12-րդ տուրում «Լոռին» սեփական հարկի տակ ընդունել է «Գանձասար-Կապանին»: Հանդիպման առաջին խաղակեսն ավարատված է: Թիմերն ընդմիջման են գնացել ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Երկու գոլերն էլ խփվել են ստանդարտ իրավիճակից:
18-րդ րոպեին տուգանայինից հեռահար հարվածով Գրիգոր Մելիքսեթյանի դարպասը գրավեց Ռուսլան Զաերկոն:
23-րդ րոպեին Գևորգ Օհանյանի իրացրած անկյունայինից հետո գնդակը Վարդան Շահատունու դարպասն ուղարկեց Արման Հովհաննիսյանը: