Որտե՞ղ է թաղված շան գլուխը. Գեորգի Ղազարյանի հետ՝ Երևան ՖԱ-ի անհասկանալի մարզչական փոփոխությունների հետքերով — Armsport.am
16.06.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥ՊՍԺ-ն ջախջախեց Ատլետիկոյին Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկում

    Չկարողացանք ավելին անել․ Կոմպանին՝ Օքլենդ Սիթիին 10 գոլ խփելու մասին

    Պորտուգալացի պաշտպանը միացել է Փյունիկին

    Ռեալը ցանկանում է երկու պաշտպան ձեռք բերել անգլիական գրանդներից

    Յուվենտուսը պատրաստ է Գյոկերեշի համար առաջարկել ավելի քան 70 միլիոն եվրո

    Բեռնատարի վարորդից մինչև անասնաբուժական պարագաների պահեստի վարիչ․ Օքլենդ Սիթիի ֆուտբոլիստների պատմությունը

    Հայտնի է՝ Լիվերպուլը երբ ավարտին կհասցնի Կերկեզի տրանսֆերը

    ՊՍԺ-Ատլետիկո․ մեկնարկային կազմեր

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

      Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

      📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

      Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

      Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

      Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

      Գաուֆը 4 տարի առաջ, այս օրը երազ էր տեսել, որ հաղթելու է Ռոլան Գարոսը

      Քորի Գաուֆը՝ Ռոլան Գարոսի մրցաշարի հաղթող

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

        Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

        Team Armenia

        Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն առաջինն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

        🎥 Հայկ Մանուկյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

        Ըմբիշ Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոն

        48kg GR - Martin Manjikyan (ARM)

        Երկու ըմբիշ՝ Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակչում

        8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

        Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

          Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

          Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

          Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

          Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

          7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալ՝ պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունից

          ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

          📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥ՊՍԺ-ն ջախջախեց Ատլետիկոյին Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկում

            Չկարողացանք ավելին անել․ Կոմպանին՝ Օքլենդ Սիթիին 10 գոլ խփելու մասին

            Պորտուգալացի պաշտպանը միացել է Փյունիկին

            Ռեալը ցանկանում է երկու պաշտպան ձեռք բերել անգլիական գրանդներից

            Յուվենտուսը պատրաստ է Գյոկերեշի համար առաջարկել ավելի քան 70 միլիոն եվրո

            Բեռնատարի վարորդից մինչև անասնաբուժական պարագաների պահեստի վարիչ․ Օքլենդ Սիթիի ֆուտբոլիստների պատմությունը

            Հայտնի է՝ Լիվերպուլը երբ ավարտին կհասցնի Կերկեզի տրանսֆերը

            ՊՍԺ-Ատլետիկո․ մեկնարկային կազմեր

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Կրոսը ներկա է եղել Ռաֆայել Նադալի ակադեմիայի ավարտական ​​​​երեկույթին

              Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն Դեյվիսի գավաթին

              📸Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները խաղադաշտում դիտել են Ռոլան Գարոսի եզրափակիչը

              Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

              Հայ պատանի թենիսիստը՝ միջազգային մրցաշարի հաղթող

              Հպարտանում ենք քեզնով․ Օբաման դիմել է Գաուֆին

              Գաուֆը 4 տարի առաջ, այս օրը երազ էր տեսել, որ հաղթելու է Ռոլան Գարոսը

              Քորի Գաուֆը՝ Ռոլան Գարոսի մրցաշարի հաղթող

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

                Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

                Team Armenia

                Հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան հավաքականն առաջինն է ԵԱ-ի թիմային հաշվարկում

                🎥 Հայկ Մանուկյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

                Ըմբիշ Մարատ Աճեմյանը՝ Եվրոպայի Մ17 տարեկանների չեմպիոն

                48kg GR - Martin Manjikyan (ARM)

                Երկու ըմբիշ՝ Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակչում

                8 ոսկե մեդալ՝ Բենուր Փաշայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարում

                Մանվել Խնձրցյանը՝ Թախթիի Գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը` Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

                  Հայ հրաձիգների արդյունքները Մյունխենում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում

                  Հայ հարձակվողը միացել է Փյունիկին

                  Գանացի հարձակվողը միացել է Արարատ-Արմենիային

                  Հեծանվաշքերթ՝ նվիրված Հեծանվի համաշխարհային օրվան

                  7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալ՝ պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունից

                  ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մարմնամարզության Եվրոպայի առաջնության մեդալակիրներին

                  📸Հայ մարմնամարզիկների փայլուն ելույթներն ու պարգևատրումը ԵԱ-ում

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ՖՈՒՏԲՈԼ Բարձրագույն խումբ

                  Որտե՞ղ է թաղված շան գլուխը. Գեորգի Ղազարյանի հետ՝ Երևան ՖԱ-ի անհասկանալի մարզչական փոփոխությունների հետքերով

                  Բարձրագույն խումբ, Հայաստան, ՖՈՒՏԲՈԼ
                  21.10.19 / 15:05
                  0

                  Եթե Հայաստանի առաջնության Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակում ավելի ներքև գլորվելու հնարավորություն լիներ, «Երևան» ՖԱ-ին հաստատ կգտնեինք այնտեղ, բայց, բարեբախտաբար, դա հնարավոր չէ, ու թիմը 11 խաղում կրած 11 պարտություններից հետո ընդամենը 10-րդ հորիզոնականում է:

                  Ի՞նչ է կատարվել և դեռ ի՞նչ է կատարվում այս ակումբում: Արդյոք գործ ունենք պրոֆեսիոնալ ակումբի հե՞տ:

                  ArmSport.am-ին «Երևան» ՖԱ-ից հեռանալու բոլոր հանգամանքների ու հակաֆուտբոլային մոտեցումների մասին պատմել է թիմի մարզիչ, Նեբոշյա Պետրովիչի հեռացումից հետո և Վլադ Գոյանի նշանակումից առաջ գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կատարած Գեորգի Ղազարյանը:

                  Մարզումներ այգում՝ շների ու անցորդների հետ. Բարև, Բարձրագույն խումբ

                  Դեռ 2019/20 մրցաշրջանի մեկնարկից առաջ ArmSport.am-ը ներկայացրել էր, թե ինչպես են թիմերը պատրաստվում ԲԽ-ի հերթական մրցարշավին: Առաջին խմբի 2018/19 մրցաշրջանի արդյունքներով ԲԽ բարձրացած միակ ակումբում լռություն էր: Ընդամենը մի քանի կցկտուր մեկնաբանություն էինք ստացել: Ով էր գլխավորելու թիմը, ովքեր էին խաղալու՝ հայտնի չէր: Նշվում էր միայն, որ հաստատ խաղալու են: Դե լավ: Ի՞նչ է պարզվում:

                  «Սկզբնական շրջանում մենք մարզվում էինք Կիլիկիայի դաշտում, որտեղ անմխիթար պայմաններ էին: Ընդամենը մի գլխավոր մարզիչ էր, որը մի քանի կոն ձեռքին մի կողմից մյուսն էր վազում, չէր կարողանում մարզումը բացատրել ֆուտբոլիստներին, քանի որ լեզու չգիտեր, ու չկար թարգմանիչ: Ես որոշ չափով սերբերեն գիտեմ, սկսեցի թարգմանել: Թիմն ընթացքում կազմավորվում էր. փորձաշրջանի եկողների մեջ լավ ֆուտբոլիստներ կային, որոնց չէին վերցնում, վատ ֆուտբոլիստներ կային, որոնց հետ առանց մարզումը նայելու պայմանագիր էին կնքում: Անհասկանալի բաներ էին տեղի ունենում: Թիմն ուներ ընդամենը 6 հատ գնդակ, այն էլ՝ ոչ օրիգինալ, որով պարապում էինք ու 10 հատ կոն, որն իր միջոցներով գնել էր Նեբոյշա Պետրովիչը: Բարձրագույն խմբի թիմի մարզագույքը դա էր, ու ինչպես ես հասկացա՝ ոչ ոք չէր էլ պատրաստավում ավելացնել դրանք:

                  Ես, լինելով ֆիզպատրաստության մարզիչ, հասկացա, որ թիմն ուղղակի չի կարողանալու խաղալ մոտակա խաղերը, որովհետև չկար այն ամենը, ինչն անհրաժեշտ էր թվում: Մի օր փող չկար դաշտը վարձակալելու համար, մի օր կար, մի օր մարզվում էինք, մի օր չէինք մարզվում: Օրեր են եղել՝ այգում ենք մարզվել՝ շների ու այգով անցնող-դարձող մարդկանց հետ: Ֆուտբոլիստների մոտ տեսանյութ կա, որում երևում է՝ ինչպես է շունը խանգարում թիմի մարզմանը: Ոչ մի մարզումային պլան չկար: Միանշանակ, ոչինչ լուրջ չէր: Առաջին տուրի խաղը վատ չստացվեց: Մարդիկ պարտությունը կապեցին այն հանգամանքի հետ, որ առաջինն էր, իսկ ես, լինելով այդ ամենի մեջ, գիտեի, որ նման մոտեցումներով ֆուտբոլին չես կարող խաբել: Դրանից հետո նորից շարունակվեցին վերականգնողական մարզումները այգում, որովհետև դրանց համար գումար չէին տալիս: Վերականգնողական ոչ մի բան չէինք կարողանում տալ թիմին: Ոչ մի պրոֆեսիոնալ մոտեցում: Մարզումներին երբեմն մերսող կար, երբեմն չկար, երբեմն բժիշկ կար, երբեմն չկար: Դրանից հետո սկսվեց պարտությունների շարքը: Մարզումների լինել-չլինելու, դրանց ժամերի մասին մենք միշտ իմանում էինք երեկոյան 21:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում: Դա շատ դժվարացնում էր ամեն ինչ: Թե ինչի համար էր այդ մոտեցումը, ինչո՞ւ էր այդ թիմն ընդհանրապես հայտնվել Բարձրագույն խմբում, ինչպես էր հայտնվել, պարզ չէ», — ասում է մարզիչը:

                  Գեորգի Ղազարյանը հենց սկզբում փորձել է հետաքրքրվել «Երևանի» նպատակներով, պատասխանը եղել է՝ մնալ Բարձրագույն խմբում: Բայց առաջնությունում հավաքականների խաղերով պայմանավորված առաջին իսկ դադարի ընթացքում ԲԽ-ում մնալու նպատակ ունեցող ակումբը հեռացրեց գլխավոր մարզչին և, ինչպես պարզվում է, թիմին անորոշ ժամկետով ուղարկել էին արձակուրդ: Հետո հանկարծ որոշում է կայացվել սեպտեմբերի 6-ին «Սևանի» հետ ընկերական խաղ անցկացնելու: Այդ մասին թիմն իմացել է սեպտեմբերի 5-ին: Թիմի շատ ֆուտբոլիստներ չէին էլ հասցրել վերադառնալ արձակուրդից:

                  «Չմարզված թիմով խաղացինք «Սևանի» դեմ: Կես ժամում տակտիկա բացատրեցինք, ու թիմը դուրս եկավ խաղին: Ոչ-ոքի ավարտեցինք հանդիպումը: Այդ ոչ-ոքիի մեջ մեծ ներդրում ունեցավ դարպասապահ Գրիգոր Մակարյանը, որն ուղղակի փայլեց: 7-8 այնպիսի սեյվ արեց, երբ բոլորը սպասում էին գոլի», — շարունակում է պատմել Ղազարյանը:

                  «Կամ ես կընտրեմ մեկնակային կազմը, կամ ինձ հեռացրեք»

                  Հենց «Սևանի» հետ խաղն էլ օգնում է մարզիչներին՝ կողմնորոշվել «Լոռիի» հետ խաղում թիմի մեկնարկային կազմում հարցում: Նախքան խաղը Երևան էր ժամանել հերթական սերբ Նեբոյշան, այս անգամ՝ Միլիչիչ: Նա մարզիչ էր եղել «Ռեալի» ակադեմիայում: Իսկ «Երևանում» դիմացել էր ընդամենը 2 օր: Տեսնելով պայմանները՝ «Լոռիի» հետ խաղից առաջ մարզիչը հեռացել էր: Այդ խաղում թիմի ղեկը Գեորգի Ղազարյանի ձեռքում էր լինելու: Խաղից առաջ մարզիչը տարօրինակ հեռախոսազանգ էր ստացել:

                  «Մաքսիմալ պաշտպանողական կազմ ընտրեցինք՝ ընդգրկելով այն ֆուտբոլիստներին, ովքեր լավ էին խաղացել ընկերական խաղում: Ում ես վստահում էի, գիտեի, որ խաղի ժամանակ դրսից որևէ ազդեցության չի կարող ենթարկվել, ընդգրկել էի կազմում: Իհարկե, այս թիմում սելեկցիան այնպես էր կատարվել, որ գրեթե անհնարին էր ընտրել միանգամայն անթերի կազմ: Խաղից առաջ ինձ զանգահարեցին ու ասացին, որ Աղավարդ Պետրոսյանը չպետք է լինի կազմում: Ես պատասխանեցի, որ եթե ես եմ թիմին դուրս բերելու այդ խաղին, ուրեմն ինքս պետք է որոշեմ կազմը, իսկ եթե իրենք դեմ են, ուրեմն կամ թող ինձ հանեն ու ընտրեն իրենց ուզած կազմը, կամ հասցնեն նոր մարզիչ բերել: Մարտիկ Մկրտումյանի հետ որոշեցինք, որ դարպասը վստահելու ենք Գրիգոր Մակարյանին, իսկ կենտրոնական պաշտպանի դիրքում նշանակեցի Աղավարդ Պետրոսյանին: Այդ խաղում մաքսիմալ վստահեցինք հայ ֆուտբոլիստներին: Մեր թիմում շատ կարևոր դիրք էր ձախ պաշտպանի դիրքը, որը վստահեցինք Սերգեյ Լինկոյին: Նա, իհարկե, նոմինալ ձախ պաշտպան չէր: Մի քանի դիրքեր ևս կային, որոնցում պարզապես ընտրության հնարավորություն չունեի:

                  InStat-ի տվյալներով՝ այդ խաղում հրաշալի արդյունավետություն էին ունեցել այն ֆուտբոլիստները, որոնց մենք ընտրել էինք: Գրիգոր Մակարյանը փայլեց: Շատ լավ հանդիպում անցկացրեց Վիուլեն Այվազյանը: Փայլուն գործեց նաև Աղավարդ Պետրոսյանը: Թե տակտիկան, թե ընտրված կազմն իրեն արդարացրեց, որովհետև թիմը, վերջին հաշվով, չէր մարզվել 14 օր, այսպիսի՝ ոչ-ֆուտբոլային խնդիրներ ուներ, բայց «Լոռիի» պես բարձրակարգ թիմի հետ հավասար ֆուտբոլ խաղաց: Այդ խաղից հետո ինձ ասացին, որ ես հեռացվում եմ: Հարցիս՝ թե ինչու, պատասխանեցին, որ ես չեմ համագործակցում սեփականատիրոջ հետ»:

                  Անվստահությունից՝ մինչև դառը փորձ. Գոյանն առաջին մարզմանը ներկայացել է փոքրիկ թղթի կտորով

                  Մոլդովացի Վլադ Գոյանը «Երևանի» ղեկը ստանձնեց այն ժամանակ, երբ Գեորգի Ղազարյանն իր պայմանագիրը դեռ չէր խզել ակումբի հետ և պատրաստականություն է հայտնում օգնելու մարզչին: Նորանշանակ մարզիչն առաջին մարզմանը ներկայացել էր փոքրիկ թղթի կտորով, որի վրա արդեն թելադրված էր այն մեկնարկային կազմը, որը պետք է լիներ առաջիկա խաղին:

                  «Ես Գոյանին ասացի, որ այդ կազմը նորմալ չեմ համարում։ Բայց դեռ իրար չէինք ճանաչում, երևի մտածեց, որ միգուցե կողքից իրեն ավելի ճիշտ են հուշել։ Արդյունքում, «Ալաշկերտի» հետ խաղը վերջացավ 1-5 հաշվով։ Այդ խաղից հետո Վլադ Գոյանն էլ սկսեց ընտրել այն կազմը, որը, իր կարծիքով, կարող էր ավելի լավ խաղալ։ Կազմն ինքնուրույն ընտրելուց հետո նրան էլ ասացին, որ հեռացված է աշխատանքից։ Գոյանից հետո բերել են պորտուգալացի մասնագետի։ Այսպիսի իրավիճակ, այսպիսի տգեղ երևույթ հայկական ֆուտբոլում»:

                  «Իսկ դուք հավատո՞ւմ եք «Երևանի» սեփականատիրոջ գոյությանը

                  Փոքրիկ երկրում, փաստորեն, կա ակումբ (Առաջին խումբն էլ հաշված՝ ակումբներ), որի սեփականատիրոջը ոչ մեկ չի տեսել, չի ճանաչում:

                  «Ես, ճիշտն ասած, չեմ տեսել սեփականատիրոջը։ Ես տեսել եմ մեկին՝ Կիրիլ Գրիգորովին, որը գալիս գնում էր, ասում, որ ինքը սեփականատիրոջ մարդն է։ Երբ մի պահ շատ ձգձգվեց աշխատավարձերի վճարումը, ֆուտբոլիստների այն պահանջին, որ ուզում են շփվել սեփականատիրոջ հետ, ասաց.

                  «Երբ որ ինքը ժամանակ ունենա, կգա: Իսկ եթե չէ, գնացեք իր հետ շփվեք»: Իսկ որ ինչ-որ մեկը հետաքրքրվի, գա տեսնի, ծանոթանա թիմին, ոչ, ոչ մի նման բան չի եղել: Այդ մարդու ասելով՝ թիմի սեփականատերը բելառուս է: Բայց ոչ տեսել ենք, ոչ լսել»:

                  Ինչպե՞ս փրկել «Երևան» ակումբը

                  Մարզիչը դժվարանում է լուծման որևէ եղանակ առաջարկել: Այս հարցում միայն մեծ ցանկություն է:

                  «Ես շատ եմ ասել այդ մասին, որ «Երևան» ակումբն իր անունով չի կարող պատկանել ինչ-որ մեկին, ով հայտնի չէ թե ով է, որտեղ է ու ինչով է զբաղվում։ «Երևանը» պետք է լինի երևանցիների ակումբը։ Բայց Երևանի «Երևանում» ինչ-որ բաներ են անում, որոնք ոչ ոք չի կարող հասկանալ, չի կարող բարձրաձայնել կամ չգիտի։ «Երևանը» փրկելու համար երևի պետք է ինչ-որ պատժամիջոցներ կիրառել, վերցնել ակումբն ու տալ քաղաքին կամ մեկին, ով կարող է լավ զբաղվել ակումբով։ Չգիտեմ` ինչ կարելի է անել։ Ես իրավաբան չեմ, չգիտեմ` կանոնադրությամբ նման իրավասություն կա, թե` ոչ։ Մինչ հարևան Ադրբեջանում «Էրիվան» անունով ակումբ են բացում, մեզ մոտ խայտառակում ենք այդ անունը: Սա շատ ցավալի է»:

                  Այն դիտարկմանը, որ «Երևանում» տեղի ունեցող երևույթների մասին գրեթե բոլորը խոսում են, սակայն ոչ եք չի համարձակվում երևույթների մասին կոնկրետ անուններով բարձրաձայնել, Ղազարյանը հակադարձում է կոնկրետ ապացույցների բացակայության փաստով.

                  «Եթե ես ունենայի կոնկրետ ապացույցներ, բաց կասեի այդ մասին։ Բայց չունեմ։ Առանց փաստերի խոսել չենք կարող։ Դրանով պետք է զբաղվեն այն մարդիկ, ովքեր պետք է հետաքրքրվեն ու գտնեն ապացույցներ։ Ինձ թվում է` եթե այս հարցով զբաղվեն, կապացուցեն։ Ես կարող եմ խոսել այնքանով, որքան ինձ է ինչ-որ բան ասվել։ Ինձ ասել են, որ այս մարդը պետք է խաղա, այն մյուսը չպետք է խաղա։ Բայց թե դա ինչի համար է արվում, չեմ կարող ասել։ Այս հարցերն առաջին հերթին պետք է ուղղվեն այն մարդկանց, ովքեր պատասխանատու են կասկածելի բաները բացահայտելու համար»։

                  «Երևան» ՖԱ. Ամեն ինչի վրա թքած ունենալու նուրբ արվեստը

                  Հետաքրքրվում եմ՝ ժամանակի ընթացքում որևէ դրական փոփոխություն եղա՞վ ակումբում մարզագույքի առումով: Կամ ինչպե՞ս էր ակումբը հոգ տանում իր ֆուտբոլիստների մասին, որտե՞ղ, ի՞նչ պայմաններում էին ապրում լեգեոներները: Այս հարցում ևս պատասխանը ցնցող է, մինչդեռ դրսում 2019 թվականն է ավարտվում:

                  «Ընդամենը 20 հատ գնդակ առան և վերջ։ Ես ամեն անգամ թվարկում էի, թե մեզ ինչեր են պետք, բայց այդ ամենն այդպես էլ չէր լինում։ 

                  Մեր տնային հանդիպումները Վանաձորում էինք անցկացնում։ Թիմին պետք էր ինչ-որ կերպ պատրաստել դրան, բայց ակումբը ոչինչ չէր անում։ Խաղից առաջ ոչինչ չէր արվում, ընդմիջմանը ոչ մի կերպ թիմին չէինք թարմացնում, ընդամենը 2 խաղից հետո թիմին պիցցա են տվել, հետո դա էլ չի եղել. թիմը սոված էր վերադառնում խաղերից։ Երկար ժամանակ ֆուտբոլիստներն աշխատավարձ չէին ստացել։ Ամեն ինչ հասավ նրան, որ թիմի հայկական մասն ասաց` մենք չենք խաղա, եթե մեր գումարը չտաք։ Անընդհատ ինչ-որ ոչ ֆուտբոլային խոսակցություններ կային ու շատ դժվար էր այդ ամենին զուգահեռ թիմը պատրաստել խաղերին, որ իրենք ֆուտբոլ խաղային, որովհետև պարզ էլ չէր` իրենք ինչի համար էին դուրս գալիս խաղադաշտ։ Այդ ամենը սթրեսային ու շատ տհաճ էր։ 

                  Մի քանի լեգեոներներ շատ լավ էին տեղավորված, շատ լավ ապրում էին, բայց լեգեոներներ էլ կային, որ պարզապես շատ վատ պայմաններում էին ապրում: Ես այս մասին գիտեմ խոսակցություններից: Գիտեմ, որ իր պայմաններից շատ դժգոհ էր եղել Նեբոյշա Միլիչիչը, որը գալուց երկու օր անց վերադարձավ»:

                  Միգուցե ճի՞շտ էր, որ ունեինք 6-թիմանոց առաջնություն

                  Այս մրցաշրջանից առաջ մեծ էր ոգևորությունը սնկի պես աճող ակումբների առիթով: Բայց արդյո՞ք այդ «սնկերը» թունավոր չէին հայկական ֆուտբոլի համար:

                  «Կարծում եմ՝ այս լռությունն ու անտարբերությունը կարող է հանգեցնել նրան, որ մենք էլի հետ գնանք մեր 6-թիմանոց ֆուտբոլին։ Միգուցե ճի՞շտ էր առաջ. ակումբները պետք է երաշխիքներ ունենային, պետք է խոշոր վճարում անեին ՀՖՖ-ում արտոնագիր ստանալու համար։ Միգուցե ճի՞շտ էր, որ մենք ունեինք 6 թիմ, ոչ թե 10»։ 

                  «Ես սարսափելի հիասթափված եմ հայկական ֆուտբոլից»

                  Գեորգի Ղազարյանին դեռ կտեսնե՞նք ֆուտբոլային գործունեության մեջ: Այս պահին երիտասարդ մարզիչը դժվարանում է պատասխանել:

                  «Այս պահին, անկեղծ ասած, ես սարսափելի հիասթափված եմ հայկական ֆուտբոլից ընդհանրապես: Տեսնելով Առաջին խմբում տիրող վիճակը, ու ընդհանրապես՝ «Երևանից» հետո շատ դժվար է ուժերը հավաքել ու կրկին զբաղվել դրանով: Բայց ես հույս ունեմ, որ դա կհաղթահարվի, ու ես ինչ-որ տեղ կգտնեմ ինձ մոտակա ժամանակներում: Եթե «Երևանի» ղեկավար կազմն ամբողջովին փոխվի, ես հաճույքով կվերադառնամ ու մեծ հաճույքով կաշխատեմ, երբ այս հիասթափությունն անցնի: Եթե դա լինի, արդեն մեծ քայլ կլինի: Մեծ քայլ կլինի, եթե հնարավոր լինի ինչ-որ կերպ այս թիմը վերակենդանացնել: Այսինքն՝ լինի սեփականատեր, որը սրտացավորեն ոտքի կկանգնեցնի «Երևանը»:

                  Առաջին լիգայում հանդես գալիս «Երևանը» լավ թիմ էր: Ես մտածում էի՝ առաջխաղացումների հավակնորդ կլինի: Թիմն իր բազան ուներ, սեփականատերերը սրտացավորեն էին վերաբերվում թիմին: Դա միակ թիմն էր, որը Բարձրագույն խմբի ուղեգիր նվաճել: Ու ես այս մրցաշրջանից առաջ մեծ հաճույքով միացա այս թիմին, մինչև որ պարզվեց, որ ամեն ինչ այդպես չէ:

                  Երևի կա մի ցանկություն, որ հայ ֆուտբոլիստներն ու մարզիչները ինչ-որ կերպ պաշտպանված լինել ոչ բարեխիղճ սեփականատերերից: Որ որևէ մեկը չկարողանա ինչ-որ ձևով քար գցել երիտասարդ մասնագետների ու ֆուտբոլիստների կարիերայի վրա: Ես այն մասնագետը չեմ, որը կարող է հիմա ձեզ ասել, թե ինչպես զարգացնել հայկական ֆուտբոլը, բայց, ամեն դեպքում, հայ կադրերը պետք է ունենան իրենց դրսևորելու տեղ: Կասկածելի որակավորում ունեցող այլազգի մարզիչների փոխարեն կարելի է տեղ տալ հայ մարզիչներին:

                  Իմ գնալուց հետո թիմին շատ եմ հետևում։ Այնտեղ կան ֆուտբոլիստներ, որոնք իսկապես արժանի էին խաղալու, բայց հիմա պարզապես իրենց կարիերայից ժամանակ են կորցնում, չեն զարգանում` մնալով լեգեոներների ստվերում։ Ուղղակի մի հայացք գցելով Առաջին լիգայից մինչև Բարձրագույն խումբ` կհասկանաք, որ հայ մարզիչներն էլ, հայ ֆուտբոլիստներն էլ տեղ չունեն։

                  Երբ սկսեցինք կազմավորել «Լոկոմոտիվ» ակումբը, կարծես ինչ-որ պայծառ իրադարձություն էր հայկական ֆուտբոլում: Բայց հետո պարզվեց, որ դա այդքան էլ այդպես չէր: Վահե Գևորգյանի գլխավորած երիտասարդ մարզչական շտաբի հետ թիմը ձմեռային դադարից առաջ թիմը 6 խաղից 5 անընդմեջ հաղթանակ տարավ բացառապես հայ ֆուտբոլիստներով, փոխարինեցին նախկինում Բաքվի «Ինտերը» գլխավորած արտասահմանցի մարզչով, կազմը լցրին լեգեոներներով: Ու դա այն դեպքում, երբ մեր մարզչական կազմն իր հավաքած ֆուտբոլիստներով կատարում էր առաջադրանքը:

                  Խոսվում է ինչ-որ ֆուտբոլային աճի, զարգացման մասին, բայց ո՛չ հայ երիտասարդ մարզիչները, ո՛չ հայ երիտասարդ ֆուտբոլիստները դրսևորվելու տեղ չունեն։ Առաջին լիգայից սկսած թե՛ մարզիչները, թե՛ հիմնական ֆուտբոլիստները լեգեոներներ են։ Դրա համար, իմ կարծիքով, դեռ վաղ է խոսել զարգացման մասին, եթե այդ հարցերը չեն լուծվում ու նման իրավիճակ կարող է լինել մեր ֆուտբոլում։ Ու շատ ցավալի է, որ կարող է այսպես լինել», — հայկական ֆուտբոլի ցավալի իրականության մասին պատմությունը եզրափակեց Գեորգի Ղազարյանը:

                  Հռիփսիմե Գալստյան

                  Թեգեր: #բարձրագույն-խումբ#գեորգի-ղազարյան#երևան-ֆա#հայաստանի-առաջնություն
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Փյունիկն ու Նոան հաղթողին չպարզեցին

                  31.03.24

                  Չեմպիոնական բոցավառվող պայքար, ձյուն ու VAR. Ի՞նչ կատարվեց ՀՊԼ 24-րդ տուրում

                  11.03.24

                  Նկուղային թիմերի փառահեղ մեկնարկը. ՀՊԼ 23-րդ տուրի ամփոփումը

                  05.03.24

                  Չեմ փոշմանել իմ պատմական հայրենիք գալու համար. Մեծ հարցազրույց Դմիտրի Գունկոյի հետ

                  14.02.24

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥ՊՍԺ-ն ջախջախեց Ատլետիկոյին Աշխարհի ակումբային առաջնության մեկնարկում

                  01:05 / 16.06.25

                  Չկարողացանք ավելին անել․ Կոմպանին՝ Օքլենդ Սիթիին 10 գոլ խփելու մասին

                  00:33 / 16.06.25

                  Պորտուգալացի պաշտպանը միացել է Փյունիկին

                  00:10 / 16.06.25

                  Ռեալը ցանկանում է երկու պաշտպան ձեռք բերել անգլիական գրանդներից

                  23:41 / 15.06.25

                  Յուվենտուսը պատրաստ է Գյոկերեշի համար առաջարկել ավելի քան 70 միլիոն եվրո

                  23:02 / 15.06.25

                  Բեռնատարի վարորդից մինչև անասնաբուժական պարագաների պահեստի վարիչ․ Օքլենդ Սիթիի ֆուտբոլիստների պատմությունը

                  22:46 / 15.06.25

                  Հայտնի է՝ Լիվերպուլը երբ ավարտին կհասցնի Կերկեզի տրանսֆերը

                  22:24 / 15.06.25

                  ՊՍԺ-Ատլետիկո․ մեկնարկային կազմեր

                  22:20 / 15.06.25

                  Գատուզոն պետք է Գատուզո մնա անգամ հավաքականում՝ չգնալով ոչ մի փոխզիջման․ Սարի

                  22:13 / 15.06.25

                  Ակումբային ԱԱ․ Գերմանական մեքենան քար քարի վրա չթողեց Օքլենդ Սիթիից

                  22:03 / 15.06.25

                  📸Ռոնալդուն ցույց է տվել ֆիզիկական վիճակը 40 տարեկանում՝ լուսանկար հրապարակելով որդու հետ

                  21:45 / 15.06.25

                  Բարսելոնան դիմել է ՖԻՖԱ-ին՝ ակումբային ԱԱ-ին մասնակցելու հնարավորության խնդրանքով

                  21:37 / 15.06.25

                  Եվս մեկ բրոնզե մեդալ՝ Եվրոպայի Մ17 տարեկանների առաջնությունից

                  21:07 / 15.06.25

                  Հայ ըմբիշը ջախջախել է ադրբեջանցուն և բրոնզե մեդալ նվաճել Մ17 ԵԱ-ում

                  20:21 / 15.06.25

                  Փորձում ենք հաղթահարել հոգնածությունը․ ՊՍԺ-ի ֆուտբոլիստը՝ ակումբային ԱԱ-ի մասին

                  20:02 / 15.06.25

                  Screenshot

                  Ժիրայր Մարգարյանը երկարաձգել է պայմանագիրն Ուրարտուի հետ

                  20:00 / 15.06.25

                  Ակումբային ԱԱ․ Բավարիայի մեկնարկային կազմը Օքլեյդ Սիթիի դեմ խաղում

                  19:35 / 15.06.25

                  Արման Հովհաննիսյան հեռացել է Փյունիկից

                  19:20 / 15.06.25

                  Ինտերի նոր գլխավոր մարզիչը խոսել է ակումբային ԱԱ-ի մասին

                  19:08 / 15.06.25

                  Իտալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

                  18:19 / 15.06.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Թագավոր Կաձյուն դեռ ֆուտբոլում է․ 58-ամյա ֆուտբոլիստը 40-րդ մրցաշրջանն է անցկացնում պրոֆեսիոնալ կարիերայում

                  14:08 / 15,06,25

                  Կարդալ ավելին

                  Ակումբային ԱԱ․ Հանդիպումների խաղացանկը, ժամանակացույց

                  11:44 / 15,06,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  ArmSport-ի դիտակետում

                  Թագավոր Կաձյուն դեռ ֆուտբոլում է․ 58-ամյա ֆուտբոլիստը 40-րդ մրցաշրջանն է անցկացնում պրոֆեսիոնալ կարիերայում

                  14:08 / 15.06.25

                  Կարդալ ավելին

                  Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնություն․ բոլորի թիմերի հայտացուցակները

                  19:47 / 14.06.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.